News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը 23.227 մլն դրամով ավելի պակաս է քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն։

«ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ Երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային - բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՍԴ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

Հաստատված բյուջեի 89.3 %-ն ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ