News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի զսպման նպատակով Իտալիայում ներդրված վերջին սահմանափակումները ներառում են նաեւ դրա ամենահարուստ եւ բնակեցված շրջանի` Լոմբարդիայի եւ մայրաքաղաք Միլանի մասնակի մեկուսացումը:

Ավելի վաղ կառավարությունը հրապարակել էր ազգային սահմանափակումների նոր փաթեթը` ըստ որի երկիրը, համավարակի ինտենսիվությունից կախված, բաժանվում է երեք գոտու` կարմիր, նարնջագույն եւ դեղին, հայտնում է AP-ն:

Գոտիավորումը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում` տեղական ինֆեկցիաների մակարդակից եւ հիվանդանոցային ծանրաբեռնվածությունից:
Խստորեն տուժած կարմիր գոտիներում մարդկանց թույլատրվում է լքել իրենց տները միայն աշխատանքի գնալու, առողջական պատճառով կամ արտակարգ իրավիճակներում, բարերը, ռեստորանները եւ խանութների մեծ մասը փակ կլինեն:

Նարնջագույն գոտիներում խանութները բաց կմնան, եւ մարդիկ կարող են ազատորեն տեղաշարժվել քաղաքում, սակայն` չլքել այն. դա Ապուլիան է եւ Սիցիլիա կղզին:

Երկրի մյուս 20 մարզերը, այդ թվում` Լացիոն, գտնվում են դեղին գոտում, ինչը նշանակում է, որ ամբողջ երկրում ներդրված սահմանափակումներից բացի, այլ սահմանափակումներ չկան:

Համապետական ​​սահմանափակումների համաձայն` անկախ գոտիավորումից, ռեստորաններն ու բարերը պետք է փակվեն երեկոյան 18:00-ին, կինոթատրոնները, ռեստորանները, թանգարաններն ու մարզադահլիճները փակ են, իսկ հանգստյան օրերին առեւտրի կենտրոնները փակ են:

Ավագ դպրոցում բոլոր դասընթացները պետք է անցկացվեն առցանց, իսկ փոքր տարիքի երեխաներին թույլատրվում է անձամբ հաճախել դպրոց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ