News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքով` Արցախում հայրենակիցներն ու հայ ժողովուրդը կռվում են փաստացի երեք թշնամու` Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների եւ Ադրբեջանի հետ:

«Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է շատ ավելի մեծ համատեքստում եւ` ոչ միայն մեզ համար: Հետեւանքներն իսկապես լուրջ են»,- ասաց Մնացականյանը:

Գրոհայինները, շեշտեց ԱԳՆ ղեկավարը, սպառնում են շատ երկրներին, ոչ միայն` Հայաստանի անմիջական հարեւաններին:

Մնացականյանը նշեց նաեւ, որ ներկայումս նախարարության հիմնական գործողություններից է ահաբեկչության դեմ պայքարը: Արտաքին գործերի նախարարությունը բարձրացնում է այս հարցը նաեւ այլ երկրների գործընկերների հետ շփումներում:

Շուտով նա հույս ունի ավելի մանրամասն խոսել այս թեմայի շուրջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմը դարձավ ամենալուրջ ու դաժան դասը. Գլխավոր դատախազ
Առաջին հերթին, զինդատախազության մասով մենք այս պահին լուրջ կադրային և մասնագիտական ​​գործընթացների մեջ ենք...
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ամենաշատ