News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, հարավկորեական հետախուզության տվյալներով, հունվարին Կորեայի աշխատավորական կուսակցության առաջիկա համագումարին գեներալիսիմուսի կոչում կստանա: Հատուկ ծառայությունների ղեկավարությունը նոյեմբերի 3-ին կայացած փակ խորհրդակցության ժամանակ այս մասին տեղեկացրել է ազգային խորհրդարանի պատգամավորներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ճապոնական Asahi թերթը:

Ներկայումս, պարբերականի տվյալներով, Կիմ Չեն Ընը մարշալի կոչում ունի:

Նշվում է, որ գեներալիսիմուսի կոչում ունեին նրա պապը` ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենը (1915-1994), եւ նրա հայրը`  Կիմ Չեն Իրը (1941-2011), որը երկրի գերագույն ղեկավարն էր գրեթե 17 տարի:

Նոյեմբերի 3-ին կայացած փակ խորհրդակցության ժամանակ Հարավային Կորեայի հետախուզության ղեկավարությունը պատգամավորներին տեղեկացրել էր նաեւ Կիմ Չեն Ընի կրտսեր քրոջ` Կիմ Յո-Չժոնի աճող ազդեցության մասին, ով զբաղեցնում է ԿԱԿ Կենտկոմի կազմակերպչական բաժնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Հետախուզության տվյալներով` նա, մասնավորապես, ղեկավարել է Կորեայի աշխատավորական կուսակցության 75-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները, որը նշվում էր հոկտեմբերի 10-ին: ԿԱԿ-ի` հունվարին կայանալիք համագումարին Կիմ Յո Չժոնի լիազորությունները կարող են էլ ավելի ընդլայնվել, կարծում են Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ