News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի տնտեսությունը 20 տարում առաջին անգամ ռեցեսիայի մեջ է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ինդոնեզիայի վիճակագրական վարչությունը հայտարարել է, որ Հարավարեւելյան Ասիայի ամենախոշոր տնտեսությունը հուլիս-սեպտեմբերին տարեկան կտրվածքով կրճատվել է 3,5 տոկոսով, ինչն անընդմեջ երկրորդ եռամսյակային կրճատումն է, փոխանցում է AFP-ն։

Նախորդ եռամսյակում տնտեսությունը կրճատվել էր 5,32 տոկոսով եւ հունվար-մարտին աճել 2,9 տոկոսով, ինչը գրեթե 20 տարում աճի ամենադանդաղ տեմպն է։

Ինդոնեզիան հայտնել է COVID-19-ի գրեթե 422 հազար հաստատված դեպքի մասին, ինչը Հարավարեւելյան Ասիայում ամենաբարձր ցուցանիշն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ