News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ինչ որ պետք է արվում է, ավելին չեմ կարող ասել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խորհրդակցությունները սկսվել եւ են որքան են տեւելու:

Հարցին, թե ինչ խորհրդակցություններ են հիմա ընթանում, ովքեր են դրանք վարում եւ ինչ պտուղներ են դրանք տալու, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Դուք պատկերացնում եք, որ խոսքը վերաբերում է այն էլ պատերազմի ժամանակ անվտանգությանը: Դուք ենթադրում եք, որ ես պետք է ասեմ, թե ով է խորհրդակցել, ում հետ, ինչ են պայմանավորվե՞լ:

Դիմումը եղել է. պայմանագրի երկրորդ հոդվածն ասում է, որ պետք է սկսվեն խորհրդակցություններ եւ կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն: Դրանից ավել ես չեմ կարող ասել:

Պատերազմի ժամանակ ես ձեզ խորհուրդ կտամ՝ ավելի լավ է փորձեք ձեր հարցերով, ձեր գործունեությամբ նպաստեք հասարակության համախմբմանը: Մենք պատերազմում ենք»,-վրդովված ասաց նա ու հեռացավ:

Իսկ հեռանալիս հարցին, թե հաղթանակը որն է, նա արձագանքեց. «Հաղթանակը նա է, որ հակառակորդը պարտվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին դիմել էր ՌԴ նախագահ Պուտինին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար:

Ռուսաստանի ԱԳն-ից ստացվել էր պատասխան, որ ՌԴ-ն կկատարի իր պայմանագրային պարտավորությունները, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան Հայաստանի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ