News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են. «Կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց եւ Ադրբեջանին պարտավորեցվի՝ ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը. այսինքն՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»։

Անդրադառնալով համացանցում տարածված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգման կադրերին՝ քրեագիտական վարչության պետը նշեց, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում. «Ունենք անձ, որի խոշտանգված նկարը «Ինստագրամում» էին տեղադրել, այդ մասով նույնպես քննություն ենք իրականացրել, ուղարկվել է քննչական պահանջ միջազգային տարբեր իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն տվյալները եւ հայտնեն»։

Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ այդ տեսանյութերը զննել են, որոնցում, փաստացի, ռազմագերիների նկատմամբ կան խոշտանգման կադրեր. «Այդ մասով անձինք տուժող են ճանաչվել։ Քանի որ թիվն անընդհատ փոփոխվում է, հստակ թիվ ասելը ճիշտ չի լինի։ Կամբողջացնենք տվյալները, երբ արդեն ունենանք հստակ արձագանք Ադրբեջանի կողմից, թե կոնկրետ քանիսն ինչ կագավիճակում են»։

Հարցին՝ արդյոք կա՞ն դեպքեր, որ հայ զինծառայողի նկատմամբ խոշտանգման կադրերը հայտնվում են հարազատների ձեռքում, Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ նման դեպքեր նույնպես կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երբ հասնենք համազգային դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ իշխանությունը՝ աթոռներից. ՀՅԴ
Հայաստանում պարտվողականության քարոզն ապագա չունի. շարունակեք Հայաստանի ու Արցախի համար պայքարը. նահանջել չկա…
ՄԻՊ-ը մեկնել է Սյունիք` բնակիչների իրավունքների վիճակը ուսումնասիրելու համար
մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց…
Նոյեմբերի 22-ից վերսկսվել է աճյունների որոնողական աշխատանքը. օպերատիվ խումբը կատարել է 4 ելք. Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբերի 22-ից վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած...
Հաջող դիվանագիտական լուծումների հեռանկարներ, անշուշտ, կան եւ ԵՄ-ն կկագնի ձեր կողքին. Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ
Տարածքային վեճերի լուծումը, որը խորը տառապանք է պատճառել ձեր ժողովրդին, կպահանջի համբերություն եւ ժամանակ...
Ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ
Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թուրքական եւ ադրբեջանական միացյալ հարձակումների, ջիհադիստ վարձկանների...
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում COVID-19-ի դեմ համալիր միջոցառումներ են իրականացնում
«Ռուսական խաղաղապահ զորախմբի վերապատվաստումն իրականացվում է ըստ նախատեսված կարգի...