News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը ավելի քան 200 միլիոն ռուբլի է փոխանցել Հայաստանի համապատասխան հիմնադրամներին («Հայաստան» համահայկական հիմնադրամ եւ ««Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին» - խմբ.): Այս մասին նոյեմբերի 5-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

«Բացի այդ, փոխանցվել է հարյուր միլիոնավոր ռուբլու սարքավորում: Օգնությունը տրամադրվել է սաղավարտների, զրահաբաճկոնների, ռադիոկայանների, գիշերային տեսանելիության սարքերի, հագուստի եւ այլնի տեսքով, ցուցակը շատ մեծ է: Այս ամենը փոխանցվել է մինչեւ վերջին ժամանակներս: Օգնության կազմակերպումը շարունակվում է: Որպեսզի հասկանալի լինի, թե որքան է օգնության ծավալը, կասեմ, որ Մոսկվայից Երեւան թռչող ուղեւորներին չի թույլատրվում իրենց հետ ուղեբեռ վերցնել, քանի որ տեղ չկա»,- հավելեց նա:

Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախման միջադեպերը, նրա խոսքով, չեն արձանագրվում, սակայն ակտիվ հայերի կամ հայամետ գործիչների ու կազմակերպությունների հասցեին սպառնալիքներ ստացվում են:

«Ես եւս սպառնալիքներ եմ ստանում»,- ասաց Անանյանցը:

ՌՀՄ փոխնախագահն ընդգծեց, որ պարբերաբար Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումներ են անցկացվում:

«Դրանք ուղղված են տեղերում կայուն խաղաղության պահպանմանը»,- եզրափակեց նա:

Արցախում ռազմական գործողությունների սկզբից «Հայաստանհամահայկական հիմնադրամին» փոխանցվել է ավելի քան 150 միլիոն դոլար, իսկ «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին»՝ մի քանի միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտությունը լուծելու խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռային եւ հրետանային զենք ու ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցան հարձակման՝ թիրախավորելով ՊԲ մարտական դիրքերը եւ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ