News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ահաբեկչությունների սպառնալիքը շարունակում է բարձր մնալ, եւ հարձակում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Այսպիսի կարծիք է հինգշաբթի օրը հայտնել ԳԴՀ ՆԳՆ ղեկավար Հորստ Զեեհոֆերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում իսլամական ահաբեկչությանը հակազդելու թեմային նվիրված հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սպառնալիքը մեր երկրում մեծ է: Պետք է ելնենք նրանից, որ ցանկացած պահի կարող են տեղի ունենալ ահաբեկչություններ»,- ասել է նախարարը: Նրա կարծիքով, ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ շրջանակներում: Զեեհոֆերն ասել է, որ այս թեման հիմնականը կլինի նոյեմբերի 13-ին ԵՄ երկրների ՆԳ նախարարների հանդիպմանը:

Միաժամանակ, նախարարը նախազգուշացրել է հապճեպ եզրակացություններ չանել՝ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից եւ օրենսդրության խստացումից հետո: «Ես ձեզ խորհուրդ եմ տալիս զերծ մնալ հապճեպ եզրակացություններից»,- ասել է նա: Նրա կարծիքով, ներքին անվտանգության ոլորտում գործող օրենքները պետք է հետեւողականորեն կիրառվեն: Զեեհոֆերը նաեւ ասել է, որ ԳԴՀ-ում հավանական վտանգավոր 615 իսլամիստների մեծ մասը կամ Գերմանիայի քաղաքացիներ են, կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք:

«Ահաբեկչության դեմ մեր պայքարն ուղղված է ֆանատիկորեն տրամադրված եւ բռնության վրա հիմնված ծայրահեղականության դեմ, այլ ոչ թե իսլամի»,- ասել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 2-ին հրաձգություն էր տեղի ունեցել վեց վայրերում, այդ թվում՝ սինագոգի մոտ: Հարձակման հետեւանքով չորս մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել: Զինված հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից, նա ահաբեկչական «ԻՊ» խմբավորման կողմնակից էր: Ոստիկանությունը որոնում է նրա հավանական հանցակիցներին: Ավստրիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ