News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մերձավոր Արեւելքից ավելի քան 2000 վարձկաններ են գտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Ալիեւը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է.

«Ցավում եմ, որ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն եւ գործեն ԵԱՀԿ կողմից տրված մանդատի հիման վրա, վկայակոչում են չճշտված տեղեկատվությունը եւ շշուկները: Անցել է ավելի քան մեկ ամիս, բայց մեզ ոչ մի ապացույց, փաստաթուղթ կամ փաստարկ չի տրամադրվել: Միայն հայտարարություններ: Ուրեմն ինչու՞ են նրանք աչք փակում այն բանի վրա, թե ինչ է կատարվում հայկական կողմում, եւ քանի վարձկան է կռվում հայկական կողմից: Ինչու՞ Ռուսաստանն ու Ֆրանսիան, մեղադրելով մեզ, ոչինչ չեն ասում այդ մասին»:

«Սա խտրական մոտեցում է, որի հետ մենք չենք կարող համաձայնել, քանի որ այն չի համապատասխանում համանախագահների մանդատին: Ես բազմիցս ասել եմ, որ միջնորդները պետք է չեզոքություն պահպանեն: Եթե նրանք ինչ-որ մեկին աջակցում են, դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է հրաժարվեն միջնորդությունից: Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեզ մեղադրում են վարձկանների հարցում, այն ամենի համար, ինչ նրանք անում են աշխարհի տարբեր մասերում, դա շատ երկար խոսակցություն կլինի: Մենք դա չենք անում։ Հենց այդ պատճառով մենք նույնն ենք ակնկալում մեր գործընկերներից»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու մեջ:

«Ինչու նրանք, ովքեր մեզ համառորեն պատմում են Թուրքիայից ռազմական օգնության մասին, ոչ մի բառ չեն ասում Հայաստանին ռազմական օգնության մասին Ռուսաստանից՝ միջնորդից, Մինսկի խմբի համանախագահ երկրից: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին: Եկեք անկեղծ լինենք եւ խոսենք նաեւ այդ մասին»,- ասել է Ալիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ