News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

33-ամյա մայոր Լևոն Սարգսյանը մեկ շաբաթ էր, ինչ վերադարձել էր Աֆղանստանում  խաղաղապահական առաքելությունից, երբ պատերազմը սկսվեց։ Թիկունքում թողնելով կնոջն ու երկու երեխաներին՝ հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ։ Օմարից  կնոջը հասցրեց զանգել միայն մեկ անգամ․ հենց հաջորդ օրը ստացվեց նրա մահվան լուրը։

«Առաջնագծից երրորդ գիծ էր իջեցրել բոլոր ժամկետային զինծառայողներին, ասելով՝ սա ձեր տեղը չէ, և նրանց փոխարինել իր ջոկատով։ Ամսի 27-ին, երբ զանգեց, ինձ ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի։ Ես միշտ կարողանում էի զսպել արցունքներս, բայց այդ ժամանակ չկարողացա․ կարծես սիրտս զգում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց մայորի կինը՝  Մարիամ Հակոբյանը։

Լևոն Սարգսյանը ութերորդ դասարանն ավարտելուց հետո սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև՝ 2008 թ․, լեյտենանտի կոչմամբ անցել էր զինվորական ծառայության Ջաբրայիլում։

«Մենք 2016 թ․ հունվարին վերադարձանք Երևան՝ ամուսնուս ութ տարվա Ջաբրայիլի ծառայությունից հետո։ Ապրիլյան պատերազմին ամուսինս չհասցրեց մասնակցել, բայց պատերազմում ընկավ նրա լավագույն ընկերներից Ալիկ Առաքելյանը։ Ասում էր՝ նրա փոխարեն ես պետք է զոհվեի։ Լևոնի երազանքը որդի ունենալն էր։ 2016թ․ ապրիլի 12-ին Լևոնն ինձ տեղափոխեց հիվանդանոց՝ մեր որդուն լույս աշխարհ բերելու, և ինքը գնաց Ալիկի հուղարկավորությանը։ Ասաց՝ կներես ինձ, բայց չեմ կարող ընկերոջս վերջին հրաժեշտը չտալ»,- պատմեց Մարիամ Հակոբյանը։

Լեւոնը վտանգավոր մասնագիտություն էր ընտրել ու ծառայության անցնելուց հետո մեկ անգամ չէ, որ փրկվել էր մահից։

«2014թ․ մայիսի 20-ին դիվերսիա էր եղել իր դիրքի ուղղությամբ։ Երբ Լևոնը երեք սպաների հետ շտապել էր օգնության, դիվերասանտներից մեկը կրակ էր բացել «Վիլիսի» ուղղությամբ, բայց չորսն էլ փրկվել էին․ թեպետ մեքենային նայելիս անգամ չես կարող մտածել, որ այդտեղից մարդ կարող է փրկվել»,- պատմեց Մարիամը։

Մարիամն ու Լեւոնն ամուսնացած էին արդեն 10 տարի, երկու երեխա ունեն՝ 9-ամյա Նարինեն և 4-ամյա Գարիկը։

«Այդ տասը տարիներից հինգն ենք միասին անցկացրել։ Անգամ տանը ամուսինս իր զինվորների մասին էր անընդհատ խոսում, բայց ես չէի նեղանում իրենից, ես գիտեի՝ ում հետ էի ամուսնացել, իր կողքին ես ինձ ամենապաշտպանվածն էի զգում։ Միշտ ասում էր՝ Մարիամ, հիշիր՝ մեր կյանքի մարտը վարում ենք երկուսով, եթե մեզնից մեկը ընկնի, մյուսը պետք է կռիվը մինչև վերջ հասցնի՝ առանց զենքերը վայր դնելու։ Լևոնն ինձ ամեն ինչի պատրաստել էր, բայց, միևնույնն է, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց նրա․․․ Ինքն իսկական զինվորական էր՝ խստապահանջ, կարգապահ, իր զինվորի կոշիկին անգամ մեկ գրամ փոշի չպետք է լիներ»։   

Լևոն Սարգսյանը զոհվել է բեկորային վնասվածքից։ Վիրավոր վիճակում հիվանդանոց տեղափոխվելիս մարտական ընկերներին ասել է՝ մինչև վերջ կգնաք, պետք է հաղթենք։ Նրան հուղարկավորել են հոկտեմբերի 1-ին «Եռաբլուրում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզում եք ասել 90 տոկոս և ավելի ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով . Փաշինյան
Մենք ձեռնարկել ենք մի շարք քայլեր, որպեսզի դադարեցնենք պատերազմը հնարավորինս արագ...
Փոխվարչապետ. Սյունիքում շուտով կսկսվի Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիան
«Ճանապարհները վերահսկվում են հայ եւ ռուս սահմանապահների կողմից, եւ մինչ օրս որեւէ արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել...
Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին
Պատերազմի հետ կապված 1300-ի կարգի քրեական գործ կա. Ընթանում է նախաքննություն...
Փոխվարչապետ. Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխիքը
Բայց այս ճանապարհով անցնելու համար պետք է ձեւավորվի այս հարցերի քննարկման հարթակ․․․
Կներդնենք այնքան գումար, որքան պետք է վիրավոր զինվորների պրոթեզավորման և բուժման համար. «Հայաստան» հիմնադրամ
Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման...
Նախարար. Հայաստանի համար առաջնահերթ է ռազմագերիների վերադարձի հարցը
Նախարարի խոսքով՝ տվյալ ողբերգությունը վկայում է այն մասին, որ Բաքուն առաջին պլան է մղում կեղծ օրակարգ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ