News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ամերիկան ​​ավելին է, քան մեկ մարդու թատրոն: Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է կրակի վրա յուղ լցնել նման իրավիճակում, անպատասխանատու կերպով է գործում»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը` մեկնաբանելով իրավիճակը Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո, փոխանցում է Reuters-ը:

«Հիմա սառնասրտություն դրսեւորելու ժամանակն է, քանի դեռ որոշակի արդյունքներ հայտնի չեն»,- հավելել է նա:

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է: Հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփը դատական ​​հայցեր է ներկայացրել` պահանջելով վերահաշվարկ անցկացնել կամ կասեցնել ձայների հաշվարկը: Նա բազմիցս նշել է, որ ընտրություններն անցել են խախտումներով, քանի որ հակառակ դեպքում նա «հեշտությամբ կհաղթեր»:

«Արժանապատվորեն պարտվողներն ավելի կարեւոր են գործող ժողովրդավարության համար, քան` փայլուն հաղթողները»,- ասել է Մաասը:

Բայդենն ուրբաթ վաղ առավոտյան առաջ է անցել Թրամփից Ջորջիայում, ինչը նրա առավելությունն ավելի շոշափելի է դարձրել:

Մաասը նշել է, որ ակնկալում է, որ մինչ ընտրությունների արդյունքների հայտարարումը «Միացյալ Նահանգները հավանաբար նույն նվիրումով չեն վերադառնա միջազգային բեմ»: «ԱՄՆ-ն աշխարհին որպես կարգուկանոն հաստատող ուժ է պետք, այլ ոչ թե` որպես քաոսի գործոն»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ