News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է հարցազրույց բելգիացի պատգամավոր Էլլեն Սամինի հետ:

1․ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) նկատմամբ։ Թիրախավորվել և ռմբակոծվում է խաղաղ բնակչությունը, մինչդեռ միջազգային կառույցները հիմնականում լուռ են կամ երկու կողմերի միջև հավասարության նշան են դնում։ Ձեր կածիքով ո՞րն է նման գործողությունների պատճառը։

-Միջազգային հանրությունը, իհարկե, պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Ինչ վերաբերում է Թուրքիային, Եվրամիության մակարդակում, պետք է վերջնականապես վերջ դնել Թուրքիայի՝ ԵՄ հնարավոր մուտքի վերաբերյալ բանակցություններին և միջազգային մակարդակով բարձրացնել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Աստիճանաբար ավելի է դժվարանում խոսել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին՝ իբրև հավատարիմ դաշնակցի:

2․ Ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում վիրավորվել են լրագրողներ, այն դեպքում, որ լրագրողները տարբերանշաններով են, և հստակ երևում է, որ լրագրողական աշխատանք է իրականացվում։ Ի՞նչ եք կարծում լրագրողները միտումնավոր են թիրախավորվում, որպեսզի խուսափեն Արցախ այցելելուց ու ճմարտությունը բացահայտելուց։

-Հայտնի է, որ անկախ լրագրողներն ու բլոգերները, որոնք ընդդիմադիր են կամ «կռվում» են (փոխաբերական իմաստով) համակարգի դեմ, բանտարկվում են անհեթեթ հիմքերով, այնպես որ, այո, կարծում եմ, որ Ադրբեջանը միտումնավոր է թիրախավորում լրագրողներին:

3․ Ադրբեջանում գոյություն ունի «սև ցուցակ», որում հայտնվում են Արցախ այցելած մարդիկ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ ցուցակի մասին։

-Դա ապշեցուցիչ է և հակասում է մարդու իրավունքներին:

4․ Ադրբեջանական կողմը փակել է ընդդիմադիր կայքերն ու հասանելիությունը սոցիալական ցանցերին։ Նմանօրինակ խոսքի ազատության սահմանափակումներն ի վերջո Եվրոպական կառույցների կողմից պե՞տք է արժանանան կոշտ գնահատականի։

-«Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցությունն ափսոսում է, որ Արցախը տարիներ շարունակ հայտնվել է ռազմական գործողությունների թիրախում և մտահոգված է վերջին շաբաթների ընթացքում հակամարտության անհամաչափ սրմամբ: Ասել է թե՝ բնավ զարմանալի չէ, որ Ադրբեջանում սահմանափակվում են ազատ լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը․ մի երկիր, որը մեղմ ասած ժողովրդավարական ավանդույթ չունի:

Բաքուն փորձում է արդիականացնել ադրբեջանական պատումը, որում Հայաստանը ներկայացվում է որպես «ներխուժող» և ցանկացած ռազմական հարձակման մեջ մեղավոր կողմ: Այդ պատումը քարոզչական պատերազմի ավանդական, բայց ոչ հավաստի մի մասն է:

Կարծում եմ, որ Եվրոպական ինստիտուտը/Միությունը պետք է քայլեր ձեռնարկի։

5․ Ինչպես արդեն ապացուցվել է, այս կոնֆլիկտում ներգրավված է նաև Թուրքիան։ Արդյոք Թուրքիայի նան ագրեսիվ պահվածքը չի՞ մտահոգում Եվրոպային։

-Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ևս մեկ անգամ խախտում է միջազգային իրավունքի բոլոր կանոնները: Այն ակնհայտ կերպով ի ցույց է դնում նեոօսմանյան հավակնությունները, և Էրդողանի ագրեսիվությունը գնալով վերաճում է ռազմական գործողությունների:

Վերջին ամիսներին Թուրքիայի միջամտությունն էինք տեսնում սիրիական-քրդական տարածքներում, մասնավորապես ՝ զանգվածային զենք մատակարարելով և ռազմական խորհրդականներ և ջիհադիստներ ուղարկելով: Վերջիններս շատ չեն տարբերվում «Դաեշի» հրոսակներից, որոնք արդեն աչքի են ընկել թալանի, բռնաբարության և մահապատժի իրականացման դեպքերով:

Ցավոք, այժմ հերթը հայերինն է: Այս հակամարտությունն, իհարկե, ունի աշխարհաքաղաքական, բայց նաև քաղաքակրթական հարթություն. հստակ թիրախավորված է Հայաստանի քրիստոնեական ինքնությունը:

Էրդողանի միջամտությունները, ամենայն հավանականությամբ, «կրակի են մատնելու» ողջ տարածաշրջանը և առաջացնելու են փախստականների նոր ալիքներ, որոնք հետագայում սպառնալու են Եվրոպային:

6․ Բելգիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Բելգիան պատրաստվո՞ւմ է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

-Անցյալ շաբաթ ես արտաքին գործերի նախարարին բանավոր հարց եմ ներկայացրել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Հանձնաժողովն այն կքննարկի առաջիկա շաբաթներից մեկում: Ես նախարարին ուղղել եմ հետևյալ հարցը. Շատ կարևոր միջազգային ազդանշան կլինի Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումը: Արդյոք Բելգիայի կառավարությունն առաջամարտիկ դեր կխաղա՞ դրանում և կընդգրկի այն միջազգային օրակարգում:

Ես կարող եմ խոսել իմ կուսակցության՝ «Ֆլամանդական շահ»-ի անունից. այս հարցը, անշուշտ, պետք է ընդգրկվի միջազգային օրակարգում, և մենք շարունակելու են դիմել Բելգիայի կառավարությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ