News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Շաքե Իսայանը շրջանառության մեջ են դրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողնների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում են  «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ուղղվող վճարի չափը մեծացնել։

Նշենք, որ Կառավարությունը եւս առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարներն ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ, սակայն ԲՀԿ-ի համար համահարթ վճարման տարբերակը ընդունելի չէ, որն անկախ աշխատավարձի չափից 3000 դրամ է բոլորի համար, ուստի իրենք  նախագծով առաջարկել են կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ:

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին հիմնադրամին վճարի 1000 դրամ,  150 հազարից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողները՝ 2000, 300-ից մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները՝ 3000,  500-ից մինչեւ 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները՝ 6000, իսկ 1 մլն կամ ավելի դրամ աշխատավարձ ստացողները՝ 12 հազար դրամ։

«Հարկավոր է ոչ թե ծանրաբեռնել, այլ դիվերսիֆիկացնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հիմնվելով սոցիալական արդարության վրա: Մեր խորին համոզմամբ պրոգրեսիվ հարկումն առավել արդար մոտեցում է, քանզի նվազագույն աշխատավարձ ստացողի համար 3000 դրամը աշխատավարձ-վճարում տոկոսային հարաբերությամբ բոլորովին այլ բեռ է, իսկ 500 հազար դրամ ստացողի համար՝ այլ: Ուստի պրոգրեսիվ հարկումը այս պարագայում թերեւս առավել արդարացված մոտեցում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական Շաքե Իսայանը։

Հիշեցնենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թ․ եւ գործունեության նպատակը յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին հատուցումների տրամադրումն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ