News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում պատերազմը, իրավիճակը Ղրղզստանում եւ Բելառուսում հանգեցնում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը, մի շարք դերակատարներ օգտագործում են անկայությոնն անբարեխիղճ մրցակցության համար: Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ստեղծված պայմաններում համագործակցության երկրները պետք է շարունակեն մնալ մտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է նա:

«ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, զգալի նվազել է տնտեսական ակտիվությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի, մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է փոխադարձ առեւտրում, ինչպես նաեւ երրորդ երկրների հետ: Իրավիճակը բարդանում է նաեւ այլ գործոններով. Բելառուսում, Ղրղզստանում բարդ իրադրություն, հակամարտության էսկալացիա Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Միշուստինը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտվել համավարակից եւ աշխարհում ընդհանուր անկայունությունից տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական առավելություններ ստանալու համար, պարտադրում են տնտեսական գործընթացների իրենց տեսլականը:

Անբարեխիղճ մրցակցության նպատակով պատժամիջոցներն ու դրանք սատարող քայլերը ստանում են լայն կիրառություն: Համագործակցության երկրները պետք է ապահովեն կառուցողական փոխգործակցություն, ներդաշնակ աշխատեն, շարունակեն միմյանց համար մնալ ամենամտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է վարչապետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հենց այդ ուղով առաջնորդվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ