News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«The New Yourk Review» պարբերականը «Ռուսաստանի եւ Թուրքիայի համար արտաքին պատերազմներ մղող սիրիացի վարձկանները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է վրձկան ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխմանը եւ հայերի դեմ կռվելու փաստերին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հոդվածում Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկան Աբդել Բասիտը (նրանց անվտանգության համար հեղինակը փոխել է բոլոր կենդանի սիրիացիների անունները) պատմել է. «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ: Իրավիճակը սարսափելի է: Սարսափելի: Ամեն օր մարտեր են ընթանում: Հանգիստ չկա: Շատ տղամարդիկ կան, որոնք անհետ կորած են, եւ մենք չենք կարող գտնել նրանց», Ի՞նչը ստիպեց, որ Սիրիայի Հոմս գյուղից այս նախկին ապստամբը որոշի գրանցվել՝ պատերազմելու օտար երկրում: Նրա հայրը, որը դեռ Սիրիայում է, ստիպված է եղել մեծ վարկ վերցնել ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով, բայց «նրա աշխատավարձը չի բավականացնում «այն մարելու համար»: «Ես ստիպված գնացի: Իմ կամքին հակառակ», - ասել է նա:

Պարբերականի փոխանցմամբ՝ Աբդել Բասիթը սիրիացի հարյուրավոր մարտիկներից մեկն է, որոնց սեպտեմբերի սկզբից Թուրքիան ուղարկել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմելու համար: Սիրիացի այս աղքատ մարդիկ դարձել են թնդանոթի կեր:

Աբդել Բասիտի չորս ընկերներ սպանվել են երկու օրվա ընթացքում՝ Ադրբեջան իջնելուց անմիջապես հետո: Եվս երկուսը սպանվել են մեկ շաբաթ անց:

«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված եւս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը եւս գործում է: Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ` Ադրբեջան։ Վարձկաններից շատերը Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում» - գրել է ամերիկացի լրագրող Ցուրկովը:

France24 հեռուստատեսային ցանցը եւս շարունակում է փաստեր եւ տեսանյութեր հրապարակել, որոնք մեկ անգամ եւս հաստատում են, որ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ներկայացնող սիրիացի վարձկաններ ադրբեջանական կողմից կռվում են Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումների ժամանակ:

Տեսանյութերի մի մասը նկարահանվել է Սիրիայում ահաբեկիչների ուսումնական ճամբարներում, իսկ մյուսները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Ադրբեջանում նկարահանված տեսանյութերը նկարահանել են հենց վարձկանները, որոնք հետագայում դրանք տեղադրել են համացանցում:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հանգստյան օրերին գերի է վերցրել երկու սիրիացի մարտիկների՝ մեկը Իդլիբ նահանգից, մյուսը` Համայից: Նրանք վկայություն են տվել այն մասին, թե ինչպես եւ ինչու են հայտնվել Լեռնային Ղարաբաղում:

Ղարաբաղյան պատերազմին սիրիացի վարձկանների մասնակցության մասին ի հայտ եկող նորանոր ապացույցներով հադերձ, պաշտոնական Բաքուն շարունակում է կտրականապես հերքել դրանք։ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը «Washington Times» թերթին տված հարցազրույցում ասել է. - «Ես Մոսկվայում եմ դպրոց գնացել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է քարոզչությունը։ Այս պնդումները պարզապես խորհրդային քարոզչություն են: Այս բոլոր ջանքերի նպատակը փաստերն այնպիսի կեղծ լույսի ներքո ներկայացնելն է, որպեսզի Հայաստանին հնարավորություն տա այս պատերազմի մեջ ներքաշել ռուսական ուժերին՝ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ «օտարերկրյա վարձկանների» ներգրավվումը «սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի, այլեւ` միջազգային անվտանգության համար, եւ այդ հարցը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ