News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան` ուղղված ԼՂՀ-ի դեմ` ըստ էության ճանաչելով Արցախը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին ի դեմ Վահե Համբարձումյանի, Արտակ Մկրտչյանի և իմ դասընկեր Էրինե Վարդանյանի: Վերջին շաբաթների ընթացքում շատ ակտիվ կապի մեջ էինք Վահեի հետ: Առաջին խոսակցության ժամանակ հարցրեց ինչո՞վ կարող եմ օգնել այստեղից: Ասեցի Արցախի ճանաչման և ադրբեջանական ագրեսիայի դատապարտման գործընթաց սկսիր: Մարդն էլ գնաց ու սկսեց: Փոքր գաղտնիք բացեմ: Սա դեռ սկիզբն է և շատ փոքր սկիզբը:

Կորունյայի Քաղաքային խորհրդի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բռնությունների դադարեցման վերաբերյալ

Ավելի քան 30 տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի տարածքը վերահսկելու համար շարունակվող Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սրվել է վերջին ամիսներին, երբ Ադրբեջանի զինված ուժերը, որոնց աջակցում են Թուրքիան և իսլամիստական վարձկաններն ու աշխարհազորայինները, պատերազմ սանձազերծեցին: Հարձակումները Արցախի Հանրապետության դեմ հանգեցրեցին բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում:

Այս ռազմական գործողություններով Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի 2020 թվականի մարտի 23-ի հրադադարի ռեժիմների հաստատման վերաբերյալ կոչը:

Կորունյայի քաղաքային խորհուրդը, այս հռչակագրի միջոցով, իր համերաշխությունն է հայտնում ագրեսիայի զոհ դարձած հայկական բնակչությանը և դատապարտում ուժի գործադրումը և մարդու իրավունքների ոտնահարումը:

Կորյունայի քաղաքային խորհուրդը կոչ է անում անհապաղ հրադադար հստատել և սկսել խաղաղ բանակցություններ, որոնք նպաստում են տարածաշրջանում բռնության նվազեցմանը` աջակցելով երկխոսության վերսկսմանը, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ