News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շատերի համար անակնկալ էր, երբ այս շաբաթ Ֆրանսիան որոշեց արգելել ուլտրաաջ ազգայնական «Գորշ գայլեր» թուրքական շարժումը՝ այն բանին զուգահեռ, թե ինչպես է Եվրոպայում գլուխ բարձրացրել արմատական իսլամիստական ահաբեկչությունը, նշում է Ahval-ը։

Այս կազմակերպության անվանումը ֆրանսերեն թարգմանվում է «Loups Gris», քանի որ թուրքերեն այն փոքր-ինչ տարօրինակ է հնչում․ բառացի՝ «Իդեալիստական օջախ»։

Շարժումը հիմնադրվել է 1960-ականներին աջ թեւի հակակոմունիստական քաղաքական ալիքի շրջանակում՝ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների կողմից, որոնք մարզվել են ԱՄՆ-ում, նշում է պարբերականը։

«Վերադառնանք ծագման պատմությանը եւ խոսենք այսօրվա մասին։

Կազմակերպությունը հանրային բեմահարթակ վերադարձավ Ֆրանսիայում հայ համայնքի եւ հուշարձանների վրա վերջին հարձակումների ֆոնին։ 1915 թվականի զանգվածային կոտորածի զոհերի հուշարձանը ծածկվել էր վառ դեղին գրաֆիտիով, իսկ զայրացած թուրքերի բազմությունը լցվել էր հայկական շրջաններ՝ վիճարկվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի ամենաթեժ պահին, որը դարձել է մի քանի տասնամյակ տեւողությամբ հակամարտության ամենախոշոր բռնկումը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների մոտենալու հետ կապված չկարողացավ անտեսել հայ-ֆրանսիական համայնքի պահանջները։ Այդուհանդերձ, այս արգելքը հրահրում է թվում, քանի որ «Գորշ գայլեր» անվանումով պաշտոնական կազմակերպություն չկա, որ ենթակա լիներ արգելքի»,- նշում է հոդվածի հեղինակ Էրգուն Բաբախանը։

Դեռեւս պետք է պարզել՝ սա արդյոք կմեկնաբանվի՞ որպես միեւնույն գաղափարախոսությանը հետեւող տարբեր խմբերի ընդգրկող արգելք, հատկապես կախված այն հանգամանքից՝ հայերի եւ թուրքերի միջեւ լարվածությունն արդյոք կմեծանա՞ Լիոնում եւ ֆրանսիական մի շարք այլ առանցքային նահանգներում, նշված է հոդվածում։

«Թուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիային քննադատել է այս որոշման համար, եւ դա անելով՝ ոչ միայն աջակցություն է ցուցադրել խորհրդարանում կառավարության երիտասարդ գործընկերոջը, այլեւ միաժամանակ պաշտպանելով այդ մարդկանց, որոնց ակնհայտորեն դիտարկում է որպես պետական կազմակերպված սխեմայի մաս եւ ուղերձ է հղել այն մասին, որ Թուրքիան նրանց աջակցում է։

«Գորշ գայլեր», «Իդեալիստական օջախներ», իդեալիստներ...Նրանք ինչպես էլ կոչվելու լինեն, այս կազմակերպությունը ձեւավորվել է «Գլադիո» գործողության շրջանակում, որը ընդհատակյա հակակոմունիստական նախաձեռնություն էր, որին ԱՄՆ-ն աջակցում էր «սառը պատերազմի» տարիներին, եւ իր գործունեությունը շարունակել է որպես պետության կիսառազմական գործիք։

Առաջին «Իդեալիստական օջախը» 1966 թվականին հիմնել են Անկարայի համալսարանի իրավունքի ֆակուլտետի ուսանողները։ Նրանց առաջնորդն էր Ալփարսլան Թյուրքեշը» Թյուրքեշը 1950-ականներին ԱՄՆ-ում բանակի երիտասարդ սպա էր եւ ուսանել է հատուկ, ոչ կանոնավոր եւ պարտիզանական պատերազմների վարում։

Նա 1956 թվականին վերադարձել է հայրենիք որպես ՆԱՏՕ-ում թուրքական ներկայացուցչության անդամ եւ դարձել պարտիզանների դեմ պայքարի հարցերով Թուրքիայի առաջին փորձագետը՝ ղեկավարելով Թուրքիայի ՆԱՏՕ-ի շտաբները։

Հոդվածի հեղինակը նշում է, որ «Գորշ գայլերի» համար մեծ հարված էր 1980 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջումը, սակայն դեռեւս 1970-ականներին այս կազմակերպությունը կապեր էր հաստատել մաֆիայի հետ, որն էլ հենց սկսել է նրանց հանել բանտերից։

1980-ական թվականների սկզբին սկսել է ձեւավորվել «Գորշ գայլեր» մաֆիան։ Նրա խոշոր խաղացողների թվում էին Մուհսին Յազըչիօղլուն, Աբդուլլահ Չաթլինը, Մեհմեթ Գյուլը, Մեհմեթ Շեները եւ Յալչին Օզբեյը։ Եվրոպական թուրքական ֆեդերացիայի նախագահը եւ մարդ, որը սկզբնավորել էր մաֆիայի հետ կապերը, Լոքման Քոնդաքչին հետագայում խոստովանել է, որ փող գտնելու ամենահեշտ միջոցը հերոինի վաճառքն էր»,- նշում է պարբերականը։

Այս ազգայնական մաֆիան 1990-ականներին սկսել է ակտիվորեն մասնակցել Թուրքիայում քրդերի դեմ պայքարին, ինչը նրա հարաբերությունները պետության հետ ավելի է բարդացրել։ Ավելի ուշ կազմակերպությունը լիակատար վերահսկողություն է հաստատել Աֆղանստանից Եվրոպա եւ Ամերիկա թմրանյութերի երթուղու վրա, նշում է հոդվածի հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ