News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները շաբաթ հայտարարել է, այսպես կոչված, «հանուն պատվի» կատարված սպանությունների մեղմ պատիժները չեղարկելու մասին, հայտնում է Reuters-ը։

Սրա հետ կապված՝ երկրի իշխանությունները հայտարարել են ժառանգության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ասիայում ամեն տարի «հանուն պատվի» ընտանիքի անդամների զոհն են դառնում հազարավոր աղջիկներ եւ կանայք։

Նման սպանությունների պատճառ կարող է լինել փախուստը, տղամարդկանց հետ շփումը, կանանց վերաբերյալ պահպանողական արժեքների ցանկացած այլ խախտում։

ԱՄԷ-ի կառավարության հայտարարության մեջ նշված է այն իրավական դրույթների չեղարկման մասին, որոնք դատավորներին թույլ էին տալիս ներողամիտ դատավճիռներ կայացնել «հանուն պատվի հանցագործությունների» համար։ Իշխանությունների որոշման համաձայն՝ այսուհետեւ այս հանցագործությունները դատարանների կողմից քննվելու են որպես սպանությունների սովորական գործեր։

Երկրի բնակիչները նաեւ իրավունք կստանան ընտրելու ժառանգության մասին օրենքները, որոնք օգտագործվելու են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ շարիաթի վրա հիմնված (իսլամական կրոնական իրավունք) ԱՄԷ-ի օրենսդրության փոխարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ