News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները, որոնց արդյունքները մինչ օրս չեն ամփոփվել եւ քվեարկության ու ձայների հաշվարկի կարգի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, բնութագրել է որպես ժողովրդավարության հանդեպ ծաղր: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Բելառուսական ԱԷԿ այցելելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:

«Դուք կտեսնեք, թե ինչ է կատարվում այս ընտրություններում։ Սա խայտառակություն է, ծաղր ժողովրդավարության հանդեպ»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը:

Երկրի ղեկավարը նշել է, որ կտեսնի, թե ինչպես են մի շարք արեւմտյան երկրներ այս իրավիճակում ԱՄՆ-ից պահանջելու անցկացնել նոր ընտրություններ, ինչպես դա արեցին Բելառուսի դեպքում: «Ես կարող եմ հիմա ասել՝ ոչ մի կերպ, կվախենան»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ