News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է խփել երեխաներին, նոյեմբերի 7-ին հայտնել է Express and Star առցանց-լրատվամիջոցը: Այս օրենքը անցյալ տարի հաստատվել է Շոտլանդիայի խորհրդարանում:

Նախկինում Շոտլանդիայում ծնողներին եւ խնամակալներին թույլատրվում էր դաստիարակչական նպատակներով խփել երեխաներին, եթե կարգապահական այդ պատիժը «համաչափ» էր: Նոր օրենքի համաձայն, «պաշտպանության նպատակով արդարացված հարձակում» ձեւակերպումը նման դեպքերում այլեւս չի գործում: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ նոր օրենքի նպատակն է հարձակումներից երեխաների համար նույն մակարդակի պաշտպանություն ապահովելը, ինչ որ մեծահասակների համար:

Աշխարհում առաջին անգամ խփելը արգելել է Շվեդիան՝ 1979թ.։ Շոտլանդիան դարձել է աշխարհի 57-րդ երկիրը, որը հետեւել է այս օրինակին: Ակնկալվում է, որ հունվարին նման արգելք կմտցնի նաեւ Ուելսը։ Համապատասխան օրենքի ընդունման դեպքում այն այնտեղ կսկսի գործել 2022 թվականից: Միեւնույն ժամանակ Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում դեռ չեն պատրաստվում նման օրինագիծ ընդունել:

Գերմանիայում երեխաների մարմնական պատիժը օրենքով արգելված է 1973 թվականից, հայտնում է DW-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ