News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Այս մասին ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը` Խարկիվի «հրաձգության» վերաբերյալ:

«Ես չգիտեմ, Խարկիվում հրաձգություն եղել է, թե ո՜չ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց այդպիսի վստահություն, որ հայերն անպայման կապ ունեն դրա հետ: Պատվավոր հյուպատոսները, որպես կանոն, ներգրավված են ինչ-որ առևտրային, տնտեսական գործունեության մեջ: Միգուցե սա հենց դրանով է պայմանավորվա՞ծ: Միգուցե հենց իրե՞նք են ինչ-որ բան արել սադրանքի նպատակով: Ես չգիտեմ։

Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, և, եթե կան հանցագործներ, ապա կան համապատասխան օրենք և համապատասխան պատժամիջոցներ: Պետք չէ միանգամից եզրակացություններ անել:

Ես կցանկանայի նշել հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության դիրքորոշման մասին, որին ես լիովին սատարում եմ: Այն կայանում է նրանում, որ Ուկրաինան մարտի դաշտ չվերածել: Խոշոր համայնքներն այստեղ են ապրում, և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Եվ դա նրան (հայ համայնքին) հաջողվում է, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որոշ ժամանակ առաջ բուռն, կրակոցներով ուղեկցվող, ավտոերթ էր կազմակերպել Կիևի կենտրոնում:

Կցանկանայի նշել, որ ադրբեջանական քարոզչության ոգով նման սադրանքները կարող են մաս կազմել բախումներ հրահրելու կամ բնակության երկրներում հասարակական կարծիքը հայերի, Հայաստանի դեմ ուղղորդելու մի ընդհանուր արշավի։ Ցավոք, նման դեպքեր եղել են նաև այլ երկրներում: Նմանատիպ մի բան վերջերս անհաջող կերպով փորձում էին հայկական կողմի վրա բարդել Բալթյան երկրներից մեկում, ավելին՝ նրանք փորձեցին կրոնական երանգ հաղորդել:

Այսպիսով, պետք է հանգստանալ և թույլ տալ, որպեսզի իրավապահներն աշխատեն:

Տվյալ պահին այսքանը կարող եմ ասել այս հարցով»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ