News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահի կողմնակիցները համարում են, որ միանշանակ պարտության դեպքում Թրամփը պետք է գեղեցիկ հեռանա, որպեսզի պահպանի ազդեցությունը քաղաքականության մեջ, գրում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Երբ առաջատար ամերիկյան հեռուստաալիքները հայտարարել են, որ հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կողմնակիցները հասկացրել են, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն չի պատրաստվում ընդունել իր պարտությունն առաջիկայում:

Շաբաթ նախագահը հայտնել է, որ իրավաբանների թիվը պատրաստվում է բողոքարկել ձայների հաշվարկը մի շարք նահանգերում դատական կարգով: Թրամփը հույս ունի, որ այդ ռազմավարությունը թույլ կտա անվավեր ճանաչել նրա համար առանցքային նահանգներում ընտրությունների արդյունքները:

«Ակնհայտ փաստն այն է, որ այս ընտրությունները դեռ չեն ավարտվել: Բայդենը պաշտոնապես չի ճանաչվել հաղթող որեւէ նահանգում, առավելեւս նահանգներում, որտեղ անցկացվելու է ձայների վերահաշվարկ կամ որտեղ մեր արշավն ունի օրինական եւ հիմնավոր իրավաբանական պահանջներ: Դա կարող է պարզել վերջնական հաղթողին»-ասվում է Թրամփի հայտրարության մեջ, որը շաբաթ հրապարակել է նրա շտաբը:

Նախագահի կողմնակիցներն ու խորհրդականները մասնավոր կարգով խոստովանում են, որ ընտրությունների արդյունքները չեղարկելու Թրամփի շանսերը մեծ չեն:

«Նա պետք է շարունակի պահանջել ձայների վերահաշվարկ, ցանկացած պահանջ ներկայացնի, այնուհետեւ, եթե ոչինչ չփոխվի, նա պետք է զիջի»,-ասել է Թրամփի օգնականներից մեկը:

Reuter գործակալության աղբյուրները հայտնել են, որ հանրապետականները փորձում են հավաքել առնվազն 60 միլիոն դոլար դատավարությունը մի քանի նահանգում ֆինանսավորելու համար՝ հայտարարելով անարդար խաղի մասին եւ նվիրատվություններ հայթայթելով հովանավորներից: Հավաքված փողերի ավելի քան կեսը կուղղվի ընտրական քարոզարշավի պարտքերի մարմանը:

«Նա կկորցնի 2024 թվականին կրկին առաջադրվելու հնարավորությունը, եթե նրան համարեն սրտնեղած անհաջողակ»,-ասել է Կոնգրեսում Հանրապետական կուսակցության աղբյուրը:

Fox News-ի հաղորդավար Լորա Ինգրեմը՝ Թրամփի կողմնակիցներից մեկը, ուրբաթ կոչ է արել Թրամփին ընդունել անցանկալի արդյունքը, եթե այդպես լինի, սառնասրտորեն եւ գեղեցիկ: Wall Street Journal-ը, որն ավելի պահպանողական հայացքներ ունի, գրել է, որ Թրամփին պետք են ապացույցներ ձայների հաշվարկը կեղծելու մասին:

«Նախագահն իրավունք ունի չշտապել, որպեսզի գիտակցի տեղի ունեցածը: Հաղթանակը մոտ է եւ կառուցողական չէ անհապաղ խոստովանել պարտությունը»,-ասել է Ջորջ Բուշի վարչակազմի Սպիտակ տան մամուլի քարտուղար Արի Ֆլեյշերը: Նրա կարծիքով երկիրը փրկել կարող է միայն նախագահին արդյունքներն ընդունելու խելամիտ ժամանակահատված տրամադրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ