News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեփ Բայդենը, որը, համաձայն ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների, հաղթանակ է տարել ընտրություններում, պատրաստվում է ստորագրել մի շարք հրամաններ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Շաբաթ The Washington Post-ի հաղորդմամբ՝ այդկերպ նա մտադիր է չեղարկել որոշ նախաձեռնություններ, որոնք ավելի վաղ առաջ էր քաշել Դոնալդ Թրամփը:

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ դեմոկրատը կրկին կմիանա Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին եւ կչեղարկի Միացյալ Նահանգների դուրս գալը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Նա նաեւ կարող է չեղարկել մի շարք մահմեդական երկրներից քաղաքացիների՝ ամերիկյան տարածք մուտք գործելու արգելքը եւ վերականգնել ծրագիրը, որը թույլ է տալիս մնալ երկրում անձանց, որոնք տեղափոխվել էին ԱՄՆ մանուկ հասակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են համընդհանուր ընտրություններ: Ձայների հաշվարկը շարունակվում է, սակայն ամերիկյան առաջատար ԶԼՄ-ներ կանխատեսում են, որ հաղթանակ կտանի Բայդենը: Նա արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին: Նրա հետ մրցող Թրամփը չի ճանաչել իր պարտությունը՝ հայտարարելով, որ ձայների հաշվարկը չի կարելի ավարտված համարել: Ամերիկայի առաջնորդը նաեւ հաստատել է դատարան դիմելու իր մտադրությունը, քանի որ, ըստ նրա, ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տվել դեմոկրատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ