News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում երկրի կառավարությանը հետեւել Ֆրանսիայի օրինակին եւ արգելել «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության գործունեությունը, հաղորդում է DW-ը:

«Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ համարում է այդ կազմակերպությունը Գերմանիայում աջակողմյա խոշորագույն ծայրահեղական կազմակերպություն, որի անդամների թիվը հասնում է 20 000-ի:

Նախկինում Գերմանիայում «կանաչների» կուսակցությունը ղեկավարած Օզդեմիրի խոսքով՝ «Գորշ գայլերը» պատասխանատվություն են կրում Թուրքիայում հարյուրավոր սպանությունների համար, սակայն նրանց գործողությունները չեն սահմանափակվում միայն Թուրքիայով:

«Նրանք նաեւ սպառնում են թուրքական ընդդիմությանն ու Գերմանիայում փոքրամասնություններին: Անկասկած, չի կարելի թույլ տալ, որ Բեռլինի կենտրոնում, Դորտմունդում կամ Համբուրգում աջակողմյա թուրք ծայրահեղականները վախեցնեն, ծեծեն կամ սպառնան խաղաղ բնակիչներին: Գերմանիայի կառավարությունը պետք է պաշտպանի այդ մարդկանց»,-հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ