Ղազախստանի ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը հերքել է որոշ տեղեկատվական ռեսուրսների պնդումները, որ հանրապետությունը զենք է մատակարարում Ադրբեջանին, կիրակի հաղորդել է stopfake.kz պորտալը, որը ստեղծված է ոչ հավաստի տվյալների դեմ պայքարի համար:
Հաղորդվում է, որ որոշ կայքերում եւ սոցիալական ցանցերում հայտնվել է պնդում, որ ղազախական կողմը սկսել է զենք մատակարարել Ադրբեջանին: «Ղազախստանը պահպանում է երկրի բոլոր պարտավորությունները միջազգային հանրության նկատմամբ, եւ մտադիր չէ զենք մատակարարել ուրիշ երկրներին: Նշված հոդվածում տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ չի կարող որեւէ հիմք ունենալ»,-նախարարության հայտարարությունը ներկայացնում է stopfake.kz-ը:
Նախարարությունում նաեւ կոչ են արել չհավատալ ոչ հուսալի տվյալներին եւ առաջնորդվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: