News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ցույցը ցրելու ընթացքում վնասվածքներ ստացած տասնչորս անձինք տեղափոխվել են Կովկասյան բժշկական կենտրոն. տուժածների թվում են նաեւ Formula հեռուստաալիքի լրագրողը եւ TV Pirveli-ի օպերատորը, ում աչքերը գիշերը շտապ վիրահատվել էին:

Առաջին ալիքը, վկայակոչելով Արտակարգ իրավիճակների համակարգման եւ շտապ օգնության կենտրոնը, հայտնում է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ինը մարդ. նրանցից չորսն արդեն դուրս է գրվել բժշկական հաստատությունից:

Ըստ New Hospitals-ի բժիշկների` տուժածներն աչքերի եւ ոտքերի վնասվածքներ են ստացել:

Հինգ մարդ տեղափոխվել է Գուդուշաուրիի կլինիկա. նրանցից երկուսն արդեն լքել են բուժհաստատությունը: Ըստ Rustavi2 հեռուստաալիքի` շտապօգնության թիմերը յոթ հիվանդ են հասցրել Գուդուշաուրիի կլինիկա, այդ թվում` մեկ ոստիկանի: Բոլորն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից:

Բժիշկների խոսքով` երկու տուժածի մոտ, այդ թվում` ոստիկանության սպայի, գլխի մակերեսային վնասվածքներ են եղել: Նշվում է, որ բոլոր հիվանդներին առաջարկվել է մնալ կլինիկայում, սակայն բոլորն էլ սեփական նախաձեռնությամբ դուրս են գրվել:

Ըստ TV Pirveli հեռուստաալիքի` կլինիկա ընդունված տուժածների թվում եղել է 11 ոստիկան. նրանցից երկուսը ուղեղի ցնցում է ստացել եւ շարունակում է բուժումը բժշկական հաստատությունում:

Կիրակի ընդդիմությունը, բողոքելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, լայնամասշտաբ բողոքի ակցիա անցկացրեց Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր` Ռուսթավելիի պողոտայի վրա: Ցուցարարները որոշում են կայացրել ընդլայնել բողոքի ակցիաներն ամբողջ Վրաստանում եւ մշտական ​​բողոքի ակցիա սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց` ԿԸՀ ղեկավարի հրաժարական եւ արտահերթ ընտրությունների անցկացում պահանջելով: Իրավիճակը ԿԸՀ շենքի դիմած ծայրաստիճան սրվել էր. ցուցարարները քարեր եւ փայտեր էին նետում բակում շարված ոստիկանության աշխատակիցների վրա, իսկ ոստիկանությունն ի պատասխան ջրցան մեքենաներ է կիրառել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ