News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե նման հանդիպում նախատեսվի, ես դրա մասին կհայտարարեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն՝  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դիմումին՝  վարչապետի հետ անհապաղ հանդիպման վերաբերյալ։

«Ինքս ծանոթացել եմ այդ դիմումի բովանդակությանը, եթե նման հանդիպում լինի ես կտեղեկացնեմ»,- նշեց վարչապետի խոսնակը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկրորդ անգամ է դիմում վարչապետին։ Հոկտեմբերի 27-ին նրանք առաջարկել էին հրատապ կարգով ԱԽ նիստ հրավիրել, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ եւ որտեղ կկարողանան տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։ Նիստն այդպես էլ չկայացավ։

«Ես չեմ կարող ասել, թե անցյալ անգամ ինչով էր պայմանավորված, որ ԱԽ նիստ չեղավ, բայց կարող եմ ասել, որ նման ֆորմատով Անվտանգության խորհրդի նիստ արդեն իսկ մեկ անգամ տեղի էր ունեցել, որին ներկա էր թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները եւ հետագայում նման անհրաժեշտություն առաջանա, ապա չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ»,- հավելեց Մանե Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ