News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ երեկ կայացած ընդդիմության ցույցը եւ այդ իրադարձությունները «գրոհի փորձ» է անվանել, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Երեկ տեղի ունեցած ամեն ինչի մասին. օրենքի խախտում, բռնություն եւ բռնության կոչ, մեզ իրավական վերլուծություն է անհրաժեշտ»,- ասել է Գախարիան:

«Պետության պատասխանը պետական ​​ինստիտուտները ոչնչացնելու կոչերին պետք է լինի օրինական եւ խիստ»,- ասել է Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, որին նա մասնակցել է հեռավար ձեւաչափով, քանի որ նա այժմ տանն է եւ բուժվում է կորոնավիրուսից:

«Երեկ մենք արմատական ​​ընդդիմության մի մասից, որը զուրկ է պատասխանատվությունից, անհնազանդության սովորական կոչ տեսանք, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներխուժելու փորձ եւ որ ամենակարեւորն է` ոստիկանության եւ բժիշկների վիրավորանք` այն մարդկանց, ում վրա այսօր կանգնած է այս երկիրը եւ ճգնաժամերի դեմ պայքարը տարբեր ուղղություններով: Պետական ​​ինստիտուտների ոչնչացման փաստացի ուղիղ կոչ: Բոլորը պետք է միանշանակ հասկանան, եւ դա ոչ միայն իրավապահ համակարգի խնդիրն է. պետության արձագանքը պետք է լինի օրինական եւ խիստ»,- ասել է Գախարիան:

«Ոչ մի փոխզիջում չպետք է լինի այն մասով, որտեղ կան խախտումներ, ամեն ինչ պետք է ժամանակին եւ արդյունավետ արձագանք ունենա»,- ասել է Գախարիան:

Ընդդիմությունը պնդում է, որ ԿԸՀ-ի կողմից հայտարարված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են եւ նոր ընտրություններ են պահանջում, ինչպես նաեւ` ԿԸՀ ներկայիս ղեկավար Թամար Ժվանիայի հրաժարականը:

Ընդդիմությունը մտադիր է այսօր եւս բողոքի ակցիա անցկացնել Ռուսթավելիի վրա գտնվող խորհրդարանի շենքի մոտ: Ակցիան կմեկնարկի 18:00-ին: Կազմակերպիչները հայտարարում են, որ չեն պատրաստվում հետեւել կառավարության նոր սահմանափակումներին, որոնց համաձայն նոյեմբերի 9-ից Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում 22:00-ից 05:00-ն արգելվում է փողոց դուրս գալ:

Նոյեմբերի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքերի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որը ցրվեց հատուկ ջոկատայինների եւ ջրցան մեքենաների կիրառմամբ, հանրահավաքի 19 մասնակից բերման ենթարկվեց` հասարակական կարգի խախտման եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:

Ձերբակալվածներից մեկը Վրաստանի համալսարանի ռեկտոր Կոկա Թոփուրիան է: Այս մասին հայտնում է Tabula պարբերականը` վկայակոչելով համալսարանի ղեկավարությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ