News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում խորհրդարանի մոտ այսօր ժամը 18-ին վերսկսվել է ընդդիմության բողոքի ցույցը, որը պահանջում է կրկնակի ընտրությունների անցկացում: Խորհրդարանի շենքի դիմացի հրապարակն ամբողջությամբ լցված է, պողոտայի այս հատվածում երթեւեկությունը արգելափակված է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ցույցին ելույթ են ունենում ընդդիմության առաջնորդները, որոնք հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել բողոքները, քանի դեռ չեն հասել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Միեւնույն ժամանակ, նրանք ընդգծել են, որ չնայած կեղծված ընտրությունների պատճառով զայրույթին, ցուցարարները պետք է օգտագործեն բացառապես խաղաղ մեթոդներ:

Բողոքի ակցիան շարունակվել է նաեւ Բաթումի կենտրոնում, որտեղ երեկվանից ընդդիմությունն արդեն վրաններ էր տեղադրել:

Ընդդիմությունը հայտարարում է, որ չի պատրաստվում կատարել նոր սահմանափակումները, ըստ որոնց` երկուշաբթի օրվանից Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում արգելվելու է 22:00-05:00 փողոց դուրս գալ:

Այս որոշումը լրագրողներին հաստատել են ակտիվիստներն ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ուղղակիորեն հայտարարում են, որ 22:00-ից հետո չեն պատրաստվում լքել հրապարակը:

Նոյեմբերի 8-ին ընդդիմությունը, դժգոհ լինելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բազմահազարանոց բողոքի ակցիա էր անցկացրել: Բաթումի կենտրոնում տեղի էր ունեցել բողոքի զանգվածային ցույց:

ԿԸՀ շենքի դիմաց կայացած հանրահավաքում 19 մարդ բերման է ենթարկվել հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանությանը չենթարկվելու համար: Դրա առնվազն չորս մասնակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել: Հեռուստաընկերությունները հայտարարում են, որ ջրցան մեքենաներից տուժել են նաեւ լրագրողները, վնասվել են տեսախցիկներ: Վրաստանի հասարակական կազմակերպությունները եւ Վրաստանի հանրային պաշտպանը ցուրտ ժամանակ ջրցանների օգտագործումը անհամաչափ ուժի կիրառում են անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ