ՌԴ-ն, Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները թույլ կտան կարգավորել խնդիրն արդարության հիմքով եւ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների շահերից ելնելով: Ղարաբաղում ադրբեջանական եւ հայկական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերում»: