News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք բողոքում են Նիկոլ Փաշինյանի պատերազմը դադարեցնելու փաստաթղթում նշված կետերի դեմ:

Նրանք վանկարկում են «Հողերը չենք հանձնելու» եւ  բոլոր քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարությանը հարող փողոցներում դեռեւս մի քանի ժամ առաջ ոստիկանական ուժեր էին կուտակվել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի վաղ հայտարարություն էր արել, որ «անձամբ իր եւ բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշումէ կայացրել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ