News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը խոր տագնապով արձանագրում է, որ հայրենասիրական տրամադրությունների և մոտալուտ հաղթանակի սպասումների համապատկերում, ռազմաճակատից իրատեսական լուրերի բացառման հետևողական քաղաքականության արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած  պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը, որը ստորագրվել է նրա և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների կողմից, Հայաստանում և Արցախում առաջացրել է հասարակական մեծ հուզումներ ու ցասում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարության հրապարակումից անմիջապես  հետո եկել է Հանրապետության հրապարակ և ապա՝ Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել քաղաքացիական անհնազանդության անկառավարելի ալիքին, ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքերը մեր պետության աներեր խորհրդանիշերն են, օրենսդիր ու գործադիր իշխանության մարմինները:

Իրավիճակն անելանելի չէ, եթե մեզ համար թանկ են ազատ, ինքնիշխան ու անվտանգ Արցախն ու Հայաստանը, պետք է ցուցաբերել քաղաքացիական ողջամտություն, ՀՀ օրենսդրության շրջանակներում կան լուծումներ: ՀՀ վարչապետի համար միակ ելքը պատերազմն այս կերպ դադարեցնելն է, սակայն դրան հետևելիք ինը կետերից բաղկացած փաստաթուղթն անընդունելի է Հայաստանի և Արցախի բնակչության մեծամասնության համար: Ուստի պետք է գնալ այլ ճանապարհով:

«Ժառանգությունը» հանձնառու է կրելու պատասխանատվության իր բաժինը: Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքական ուժերին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական,   ռազմական հրամանատարությանը, որն արցախյան առաջին պատերազմում փայլուն հաղթանակներ է կերտել,  անհապաղ համախումբ ստեղծել պետության պաշտպանության կոմիտե կամ ռազմաքաղաքական շտաբ, որը կմշակի ելքեր ստեղծված իրավիճակից: Մեր անհաջողությունները ժամանակավոր են, պետության ազգային շահերն՝ անբեկանելի: Մեր պատերազմն արդար է, հաղթելու ելք կա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ