Քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի մոտ՝ ի պաշտպանություն Արցախի, փակել են Բաղրամյան պողոտան։ Տեղում կենտրոնացրել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Քաղաքացիները պահանջում են չեղարկել համաձայնագրի ստորագմանը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հայտարարեց, որ Արցախի համար ստորագրել է ցավոտ փաստաթուղթ, այդ պահից սկսած հանրապետությունում բողոքի ակցիաներ են անցկացվում։
Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք եւ Ազգային ժողով: