News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որի անունն անխզելիորեն կապված է 1992-ի մայիսին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, ինչպես եւ հայ հասարակությունը, տեղյակ չէր Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրման պատրաստվող հայտարարությանը: Նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հարցին` արդյո՞ք տեղյակ էր Նիկոլ Փաշինյանի համապատասխան մտադրության մասին, գեներալը բացասական պատասխան տվեց: «Առաջին օրվանից մինչ օրս մենք բանակի հետ ենք եղել: Ես չեմ ուզում քաղաքականություն մտնել»,- պարզաբանեց գեներալը:

Որպես Շուշիի ազատագրման գլխավոր փորձագետ` գեներալին հարցրեցին. հե՞շտ է վերցնել Շուշին: Գեներալը թվարկեց գերակշիռ ուժերը` ադրբեջանցիներ, թուրքեր, վարձկաններ Սիրիայից: «Դուք հասկանում եք, թե ինչ է ինձ համար Շուշին: Ձեզ համար, բոլորիս համար... Խնդիրներ չստեղծենք եւ չմեղադրենք միմյանց` բանակն է մեղավոր, թե ուրիշ մեկը»,- ասաց Տեր-Թադևոսյանը: Նա հայտարարեց որ իր ծանոթն զինվորականներից ոչ մեկին հայտնի չէր այդ մասին, եւ այդպիսի որոշումները պետք է կայացվեն ռազմական խորհրդի արդյունքների կամ խորհրդարանում քննարկումների հիման վրա: «Բոլորս էլ հասկանում ենք: Դուք ինձնից ավելի լավ եք հասկանում, դրա համար էլ հարցնում եք: Սրտի ցավից: Ինչպե՞ս կարելի էր այդպես անել...»,- ընդհատեց խոսքը գեներալը: Ինչպես պարզվեց, տհաճ անակնկալ էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերի 7-ից Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ չէ:

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Փաշինյանի, Ալիեւի եւ Պուտինի համատեղ հայտարարության մասին հաղորդման հայտնվելուց հետո քաղաքացիները հավաքվում են Երեւանի կենտրոնական հրապարակում եւ ԱԺ դիմաց: Մարդիկ վանկարկում են` «Նիկոլ, դավաճան»: Իշխանության գալու պահից Փաշինյանը վստահեցնում էր, որ առանց համազգային քննարկման ԼՂ հարցով որեւէ փաստաթուղթ չի ընդունվի: Իսկ իրականում վարչապետը կարեւոր փաստաթուղթ ստորագրեց` առանց հանրությանը տեղյակ պահելու: Տեղի ունեցողին առանձնահատուկ կարեւորություն է հաղորդում այն հանգամանքը, որ հայտարարության հրապարակումը հետաձգվում էր մինչեւ Արցախի խորհրդանիշ Շուշիի` Ադրբեջանի հսկողության տակ անցնելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ