News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք ունենք ստորագրված պայմանագիրը, որ մեր բոլորի կարծիքով մի խյտառակ փաստաթուղթ է եւ այն մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Ոչ ոք չէր կարող սպասել, որ 40 օր մեզ կասեն, որ դուք հաղթում եք, եւ վերջում կասեն՝ չեք հաղթել, պարտվել եք: Երբ սկսվեց ագրեսիան, վարչապետը ԱԺ-ում ասաց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, չենք ընդունելու, որ պարտվել ենք: Պատերազմի առաջին օրը նա խոսում էր պարտության մասին:

Ես ասացի, որ դուք եք գլխավոր հրամանատարը, հրաման տվեք, գնան առաջ հետ վերադարձնեն դիրքերը»,-ասաց Մարուքյանը: նա հիշեցրեց, որ առաջարկել են վարչապետին, որ անվտանգության խորհրդի նիստ գումարվի, քանի որ գիտեին, որ վիճակը ծանր է, բայց այդպես էլ նիստը չկայացավ:

«Վարչապետն ինձ նամակ է գրում եւ ասում, որ վիճակը կայուն չի, որ կայունանա, կկազմակերպենք, կհանդիպենք, կխոսենք: Ես պատասխան եմ գրում, որ եթե կայուն լիներ վիճակը, մենք հանդիպում չէինք խնդրի» Պարզվում է դրանից մի քանի ժամ հետո ստորագրվում է այս փաստաթուղթը: Ժողովուրդ ջան, չկարծեք, թե ձեզ խաբել են, մեզ չեն խաբել, բոլորին խաբել են»,-ասաց Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ եւ այդ հանդիպմանը քննարկվել է ռազմական դրությունը հանելու հարցը, որ այդ նախաձեռնությամբ հանդես է եկել ԲՀԿ-ն. «Նա ինձ հորդորել է, որ մենք հիմա ռազմական դրությունյը չհանենք՝ կախված զահմանում, զինված ուժերում բազմաթիվ անելիքների հետ: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել: Ես ասացի, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ երկրում սկսվեն քաղաքական ու քաղաքացիական պրոցեսներ: ԳՇ պետի խնդրանքն էր, որ գոնե առնվազն 7 օր հնարավորություն տանք, որ ՀՀ զինված ուժերին: Չկա ինձ համար այլ մարդ վստահելի, քան ՔՇ պետը: Ես ընդունել եմ նրա առաջարկ, հորդոր, խնդրանքը: Մենք որոշում ենք ընդունել, որ Ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելու վերաբերյալ ԱԺ-ի առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո: Ես նաեւ Գագիկ Ծառուկյանին եմ այդ մասին տեղեկացրել»:

ԼՀԿ ղեկավարն ասաց, որ այս 7 օրերին պետք է զգոն լինենք նեւ առաջնորդվենք միայն պետական շահով:

«Իմ տպավորությամբ այս պահին մենք գրեթե անիշխանության եզրին ենք եւ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ սա տեղի ունենա: Սա կարող է լինել մեր ազգային վերջին խայտառակությունը: Ես գլխավոր շտաբի պետին ասել եմ, որ եթե մենք 7 օր ռազմական դրությունը չենք հանում, ապա Նիկոլ Փաշինյանն էլ  չպետք է լայվերով, իր խոսքով ու գործողություններով, որեւէ ձեւով խաթարի քաղաքացիական համերաշխությունը երկրում, որեւէ ձեւով մարդկանց չպետք է ուղղորդի բախումների, այլապես դա հղի է ծանր հետեւանքներով: Հույս ունեմ, որ բարձրաստիճան զինվորականը կխոսի նրա հետ եւ նա կդադարեցնի այդ տարատեսակ կոչերը, որը իմ կարծիքով կարող է տանել քաղաքացիական բախումների»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով`  հաջորդ պահանջը որ եղել է ռազմական դրությունը հանելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարական է:

«Այն որ հայ ազգը չի կարող պարտվել, դա միանշանակ է, պարտվել է տվյալ պահի առաջնորդը: Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, եւ պարտված առաջնորդը պետք է հեռանա, թե ոնց դա էլ կքննարկենք, երբ որ ռազմական եւ անվտանգային խնդիրները լուծած կլինենք:

«Ավելին՝ Նիկոլ Փաշինանն ու «Իմ քայլը» դաշինքը պետք է գիտակցեն, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք 73 տոկոս ձայն են հավաքել: Այն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ ուներ 42 հազար ք/կմ տարածք: Այդ Հայաստանն այլևս չկա, այդ թվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ու նրա դրած ստորագրության արդյունքում:

Այսօրվա Հայաստանի ղեկավարը չի կարող լինել նա, ով եղել է նախորդ Հայաստանի ղեկավարը: Այստեղ երկար-բարակ քննարկելու բան չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ է հանդիպել մտավորականության հետ եւ ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:

Մարուքյանի խոսքով` այն ինչ երեկ տեղի է ունեցել ԱԺ նախագահի հետ իր ընտանիքի անդամների աչքի առաջ խստորեն դատապարտելի  է եւ հորդորում ենք  զերծ մնալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նման ձեւով մոտենալուց եւ զերծ մնալ ընդհանրապես պատգամավորների նկատմամբ ճնշում գործադրելուց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ