News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի մոտ հավաքված հանրությունը տարբեր պահանջներ էր ներկայացնում ու տարբեր լուծումներ առաջարկում: Այս մասին հայտնում է aravot.am-ը։

Նախ, ցուցարարները միմյանց էին մեղադրում՝ Փաշինյանին վարչապետ ընտրելու մեջ, հետո սկսեցին առաջ քաշել ԲՀԿ-ի առաջարկած 3 կետերը՝ վարչապետի հրաժարական, ռազմական դրության վերացում եւ ՊՊԿ-ի ստեղծում՝ պայմանական կառույց, որը կկառավարի, մինչեւ նոր ընտրություններ կլինեն: Ելույթներ էին ունենում Արցախից եկած կանայք, որոնք ամուսին, եղբայր ու որդի են կորցրել, ամեն մեկը ներկայացնում էր իր պատմությունը, իր ողբերգությունը, պահանջում Փաշինյանի հրաժարականը:

Քիչ անց ցուցարարներին մոտեցավ մի երիտասարդ՝ Նարեկ Կարապետյանը, որը գնացել էր՝ ԱԺ շենքում ԲՀԿ-ականների հետ հանդիպման: Նա ասաց, որ ԲՀԿ-ն պահանջում էր, որ վարչապետը հրաժարական տա, բայց քաղաքացիները պահանջում են, որ պետությունը կառավարի բանակը, Ազգային ժողովը ցրվի: Ցուցարարների խոսքով՝ «ԲՀԿ-ի առաջարկը մեզ ձեռք չի տալիս, իրենք ուզում են իրենց մեջից ընտրվի վարչապետ: Երկիրը, ղեկը պետք է հանձնեն բանակին, մեր գեներալները հաստատ ավելի լավ կկառավարեն երկիրը, քան որեւէ կուսակցություն: Թող մեր ռազմական գործիչները գան իշխանության, հետո օրենքով հարցերը կկարգավորենք: Մեր հայ տեսակն ուզում են ոչնչացնել, մեր բոլորի նպատակը այն է, որ ստորագրված պայմանագիրը չեղարկեն: Այնպես չլինի, որ կազմակերպեն նոր ընտրություններ, որ վարչապետ: Մեզ պետք է, որ այս երկիրը կառավարի բանակը, որ մենք մեր մարդ տեսակը չկորցնենք»:

Հետո ԱԺ բակ եկան բանակում վիրավորված զինվորները՝ մեկը սայլակով, մեկը՝ ձեռնափայտով շարվեցին ԱԺ մուտքի մոտ ու հայտարարեցին. «Էս մեր վերջին պոստն է, կանգնելու ենք մենակ մի բանի համար՝ մեր տղաների մարմինները հողին հանձնենք պատվով: Մենք դրանից ավել ոչ մի բան ոչ մեկից չենք ուզում, չենք ասում՝ կառավարությունը լավն է, վատն է, հլը որ ոչ մի բան չենք ասում»: Վիրավոր զինվորներից մեկն ասաց. «Մենք բոլորս Շուշիից մի քանի օր առաջ ենք եկել, այնտեղ պատերազմական վիճակ էր, վիրավորվել ենք, հետ ենք եկել: Ես դասալիքների այնտեղ չեմ տեսել, չեմ իմանում, ապաքինվելուց հետո էլ պատրաստ ենք գնանք ու կանգնենք մեր ընկերների կողքին: Որ ուղղությունը մեզ տվեցին՝ կյանքի գնով պահելու ենք: Մեր պահանջը հիմա այն է, որ այս կլոունադան վերանա, մեր եղբայրներին կարողանանք բերենք հողին հանձնենք»: Զինվորականները վստահեցրին, որ իրենքն ինքնակամ են եկել ԱԺ բակ, ոչ ոք իրենց չի բերել ու չի ուղղորդել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ