News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, միջնորդ երկիր, եւ այստեղ ՌԴ-ի գործառույթները որեւէ կերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ռուսաստանը՝ որպես ՀՀ-ի դաշնակից, իր ունեցած հնարավորությունների շրջանակում, վստահեցնում եմ ձեզ, արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ այս շրջանակում: Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ կապված մենք որեւէ հարց չենք բարձրաձայնում, որովհետեւ եւ՛ որպես մեր դաշնակից, եւ՛ որպես Մինսկի խմբի անդամ, ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել: Այնուամենայնիվ, այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, եւ ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այսինքն` այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել»,- նշել է Ավինյանը:

Նա ասել է, որ ՀՀ զինված ուժերը կատարել են  իրենց խնդիրները. «Եւ այն խնդիրները, որոնք ունեցել են Զինված ուժերը քաղաքական իշխանությունը փորձել են աջակցել եւ լուծել։ Այսինքն՝ այստեղ պահանջարկը ներկայացրել են Զինված ուժերը եւ ասել են, թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն։ Կուսակցությունների առաջարկը, որը ենթադրում էր ինչ-որ մի խմբի ձեւավորում, որը ստանձնելու էր ռազմական գործի ղեկավարումը, դուրս է գալիս առհասարակ Զինված ուժեր եւ Գլխավոր շտաբի պետ ունենալու տրամաբանությունից»։

Ավինյանը շեշտեց, որ հավելյալ կառույց ստեղծելով բանակում չէր ավելանալու կամ պակասեցնելու հրետանու քանակը. «Ռազմական գործի կազմակերպման առումով՝ գործողությունները բավականին արագ են տեղի ունեցել։ Մենք ունեցել ենք հարվածներ եւ հյուսիսից եւ հարավից. թշնամին հաջողություններ է ունեցել միայն հարավային ուղղությամբ։ Հետագայում մեր բոլոր խնդիրներն ավելի են խորացել թշնամու այս հաջողության հետ պայմանավորված։ Այս պատերազմի տրամաբանության մեջ, այո, կարող էին լինել որոշումներ, որոնք մի փոքր այս կամ այն կողմ կարող էին ինչ-որ փոքրածավալ խնդիրներ լուծել, բայց ընդհանուր առումով եղած ուժերով թշնամու ուժերի հետ հակադրության մեջ էական որեւէ ազդեցություն չէին կարող ունենալ»։

Հարցին, թե կարող է արդյոք զոհերի մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել, Ավինյանը պատասխանել է. «Ես կարող եմ նրանց մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել...»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ