Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:
«Իրականությունից կտրվածներին մի բան հիշեցնեմ.Շուշին եւ Հադրութը երբեւէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը։
Սա վերջին 100-ամյակի ամենանվաստացուցիչ պարտությունն է։
Պարտված վարչապետը պետք է հեռանա»։