News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ողջ երկիրն այս օրերին Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին է փնտրում։ Անշուշտ, նրանց չի կարելի հանձնել գազազած ամբոխի ձեռքը, բայց մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն իր իսկ խոսքերով՝ «լիարժեք շարունակում է կատարել վարչապետի իր աշխատանքը», որտեղ է գտնվում։

Դատելով «լայվերից»՝ դա բավականին ցածր առաստաղով սենյակ է, որտեղ իրեր չեն երեւում, պատուհան չկա։ Հասկանալի է, որ հեռախոսն այնպես է դրվում, որ ինտերիերը չերեւա, եւ մարդիկ չկարողանան իմանալ նրա տեղը։ Բայց մեր աղբյուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է պաշտպանության նախարարության շենքում, այսպես կոչված՝ բունկերում, որտեղ ավելի պաշտպանված է զգում իրեն։

Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա լուրեր են պտտվում, թե Փաշինյանի երկու դուստրերը՝ Մարիամն ու Շուշանը, մոտ մեկ շաբաթ առաջ հեռացել են Հայաստանից, ըստ այդ լուրերի՝ մեկնել են Կանադա։

Թե որտեղ է զորավարժություններ անցկացնում տիկինը՝ Աննա Հակոբյանը, համենայնդեպս, նախօրեին հրապարակված լուսանկարներում նա զինվորական համազգեստով էր եւ զինվորական քնապարկի մեջ, նույնպես գաղտնի է պահվում։ Մինչեւ այս փաստաթղթի հրապարակվելը նա Գորիսում էր, սակայն հրապարակումից հետո, ասում են, լքել է Գորիսը։ Ենթադրաբար, նրա հետ են որդին եւ կրտսեր դուստրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ