News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր հայ ժողովուրդը, համայն հայությունը ունի մեկ գլխավոր նպատակ՝ փրկել Արցախը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Արցախը փրկելու համար մենք պետք է սկսենք ազգային ազատագրական պայքար: Մենք այս պահին ձեւավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե: Ողջ հայ ժողովրդին եւ համայն հայությանը կոչ ենք անում ոտքի կանգնել եւ փրկել  Արցախը: Արցախը փրկելու համար կա մեկ գլխավոր խոչնդոտ՝ դրա անունը Նիկոլ է: Պետք է անհապաղ ազատվել Նիկոլից, ազգի չարիքից:

Թուրքի առաջ կզած Հայաստանի ղեկավարը պետք է հեռանա: Այս կինն իր տունն է ուզում հադրութում, էն մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր էս մարդկանց տները:

Ունենք երկու կարեւոր գործողություն Արցախը փրկելու համար: Առաջինը պետք է ազատվենք Արցախը հանձնող իշխանություններից: Երկրորդը, պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն, համախմբենք մեր ժողովրդին եւ փրկենք Հայաստանն ու Արցախը: Սա է մեր ծրագիրը: Այս պահից գործում է հայրենիքի փրկության կոմիտեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա կոչ արեց ժողովրդին ոտքի կանգնել. «Սա նաեւ անհնազանդության շարժում է, մենք չենք կարող թուրքի առաջ կզած ղեկավարին հանդուրժենք: Պատերազմը բերել է Նիկոլը իր անհետեւողական քաղաքականության արդյունքում, փչացրել է մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ, Ռուսաստանի, Իրանի: Իր ստի, կեղծիքի, իր անվստահության պատճառով բերել հանգեցրել է պատերազմի, իսկ պատերազմի ողջ ընթացքում մատնված է եղել անգործության եւ դավաճանության:

Այս պահից սկսած Հայաստանի իշխանությունը գոյություն չունի, պետք է հեռանան, որպեսզի փրկենք Հայաստանը եւ Արցախը: Նիկոլը չի կարող սա կանգնեցնել: Դրա համար պետք է ձերբակալի 3 մլն բնակչությանը: Ուրիշ տարբերակ չունի:

Այս ամեն ինչի համար պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ քաղաքական մեծամասնությունը: Արագ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ եւ հեռացնել Նիկոլին: ԲՀԿ-ն արդեն դա նախաձեռնել է, «Լուսավոր Հայաստանը» պարտավոր է րոպեների ընթացքում միանալ այս նախաձեռնությանը: Այլ տարբերակ չկա: Նիկոլը բարոյական, քաղաքական որեւէ իրավունք չունի ղեկավարելու այս ժողովրդին: Նա մեզնից խլեց մեր արժանապատվությունը:

Նիկոլ եթե դու ունես արժանապատվություն, ինքնասիրություն, էս ժողովրդին էս վիճակին հասցնելուց հետո էլի կառչել ես քո աթոռին, ու շարունակում է փնտրել մեղավորներ»,-հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Նա հվելեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձել է Ստեփանակերտը չհանձնելը ներկայացնել որպես լավություն. «Փորձում է մեղադրել բանակին, կուսակցություններին, ժողովրդին: Այս ամենի համար կա մեկ  պատասխանատու՝ Նիկոլը եւ իր անմեղսունակ թիմը: Նիկոլ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քո համար եւ քո ծառայությունները թուրքերի համար, հեռացիր եւ վերջ»:

ԳՀավաքվածները սկսեցին վանկարլե. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ կախաղան»:

Բաից այդ, ժամանակ առ ժամանակ մարդիկ վանկարկում էին. «Արցախ», «Արցախը մենք ենք»:

Հարթակում կանգնածներից մի քանիսի ձեռքին կան փոքրիկ պաստառներ. «Շուշին ես եմ, «Ստեփանակերտը ես եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ