News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը պետք է միավորի իր ուժերն Իսրայելի հետ` Միջերկրական ծովի արեւելքում թուրքական գործողությունների դեմ պայքարելու համար, որոնք կարող են վնասել Կահիրեի շահերին: Այս մասին Arabi21 պորտալում գրում է Երուսաղեմի ռազմավարության եւ անվտանգության ինստիտուտի փոխնախագահ, իսրայելցի պաշտոնաթող գեներալ Էրան Լերմանը:

Թուրքիան եհ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) անցյալ տարվա նոյեմբերին ն «Բացառիկ տնտեսական գոտու» (ԲՏԳ) մասին ծովային համաձայնագիր ստորագրեցին` Միջին Միջերկրական ծովում տարածքների եւ բնական ռեսուրսների նկատմամբ Թուրքիայի պահանջները օրինականացնելու համար, ինչը զայրացրեց Եգիպտոսին, Իսրայելին եւ Հունաստանին, որոնք պատրաստվում են գազատար կառուցել Եվրոպա բնական գազի տեղափոխման համար:

Լերմանն ասել է, որ լիբիա-թուրքական ծովային համաձայնագիրը կարող է խանգարել Եգիպտոսի մուտքին եվրոպական շուկաներ: «Այդ դեպքում Եգիպտոսի շահերը հատվում են Իսրայելի եւ Կիպրոսի շահերի հետ: Ուստի Եգիպտոսը պետք է աշխատի Իսրայելի հետ` թուրքական մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել EastMed գազատարի նախագիծը` ասելով, որ այն անցնում է նրանով, ինչ Թուրքիան ԲՏԳ է անվանում` ԱՀԿ-ի հետ իր ստորագրած պայմանագրի համաձայն:

«Եգիպտոսը եւ Իսրայելը վրդովված են նեոօսմանական դարաշրջան հաստատելու Էրդողանի ցանկությունից, որն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում»,- ասել է Լերմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ