News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԱԺ խորհրդի կամզը համալրելու համար անհրաժեշտ էր եւս 4 հոգու ներկայություն։ Իրենք չենք գալիս։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց՝ հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Խորհրդարանական ճգնաժամ կա, էսօր իրենք լինելով իշխանություն, չարաշահելով իրենց կարգավիճակը՝ չեն գալիս ԱԺ ու խորհրդի նիստ չենք կարողանում անել։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն ներկա են, հիմա մենք պահանջում ենք, որ իրենք գան, դուք էլ կարող եք պահանջել»,- ասաց նա։

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝  այսօր մենք գործ ունենք պետականության պահպանման հետ, իսկ վարչապետն ըստ նրա՝  փորձում է իր պաշտոնը պահել։

Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խոստացել է գալ եւ մասնակցել ԱԺ խորհրդի նիստին։ Ըստ նրա՝ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր  չկա։

Հավելենք նաեւ, որ ԱԺ արտահերթ նիստին քվորում ապահովելու համար պետք է 67 պատգամավոր լինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ