News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կառուցողական մոտեցումը, որի արդյունքում առաջացող նրբություններն ու տարաձայնությունները կլուծվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի սկզբանե մենք տարբեր տեսակետներ ունեինք... Ռուսաստանը, ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները, համանախագահները, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ հակամարտության (Լեռնային Ղարաբաղում - խմբ.)` քաղաքական եւ դիվանագիտական ​​մեթոդներով կարգավորմանն այլընտրանքի բացակայության կողմանկիցներն են: Մենք դեռ պաշտպանում ենք այդ տեսակետը: Թուրքիան այլ տեսակետ ունի, սակայն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխգործակցությունը, այնուամենայնիվ, ցույց տվեց իր արդյունավետությունը տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման գործում»,- ասել է Պեսկովը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում նման փոխգործակցությունը եւ փոխվստահության ու համագործակցության մակարդակը:
«Դուք գիտեք, որ մեր նախագահը բարձր է գնահատում նաեւ իր թուրք գործընկերոջ` նախագահ Էրդողանի կառուցողական մոտեցումը: Նրանք շարունակում են շատ սերտ եւ բովանդակային երկխոսությունը: Բայց, իհարկե, մոտեցումներում որոշակի նրբություններ կան: Տարաձայնությունները, որոնք մենք եւս հաշվի ենք առնում,  կկարգավորենք մեր թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում»,- ասել է Պեսկովը` նշելով, որ Կրեմլը գոհ է, որ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ստորագրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ