News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Սադիր Ժապարովն ասել է, որ վայր կդնի իր լիազորությունները մինչ նոյեմբերի 14-ը` նախագահական ընտրություններին  մասնակցելու համար, հայտնում է «Sputnik-Ղրղզստան»-ը:

Նախագահի պարտականությունները կկատարի խորհրդարանի խոսնակը, իսկ առաջին վարչապետի պարտականությունները` փոխվարչապետը:

Նա պատմել է, որ նախագահի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելուց հետո այդ պարտականություններն ավտոմատ կերպով կանցնեն խորհրդարանի խոսնակին, ով այժմ Թալանթ Մամիտովն է: Առաջին փոխվարչապետ Արտյոմ Նովիկովը կստանձնի վարչապետի պարտականությունները:

«Այսինքն, ըստ օրենքի, ընտրություններին մասնակցելու համար ես եւս պետք է վայր դնեմ վարչապետի իմ պարտականությունները»,- ասել է Ժապարովը:

Ղրղըզստանի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունվարի 10-ին: Սահմանադրության համաձայն` նախագահի պաշտոնակատարը չի կարող մասնակցել ընտրություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ