News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երբ մենք տեղի ունեցածը գնահատում ենք որպես սեւ էջ, որպես կապիտուլյացիա, դա իր մեջ ունի որոշակի անդառնալիություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ նդամ Լիլիթ Գալստյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նոր եկած ուժերը կարողանալու են հետ բերել կորցրած տարածքները, արդյոք չեղարկելու են ստորագրված հայտարարությունը:

«Սա դառնալու է իրավական փաստաթուղթ եւ դրա գործնականացման ընթացքը կա: Մենք պետք է կարողանանք ունենալ այն քաղաքական իշխանությունը, այն ազգային, պետական ղեկավարությունը, որը կկարողանա իր դաշնակիցների հետ հավասարի պես դիալոգի մեջ մտնել, իր հարեւանների հետ երկոսության մեջ մտնել՝ քաղաքական, տնտեսական, բոլոր դաշտերում անելիքներ ունենք սրա գործնականացման հետ կապված: Իշխանության որակից, թե այն ինչ ծրագրով է առաջնորդվում, շատ բան է կախված: Պետք է գա այնպիսի մի իշխանություն, որը էս ցավալի էջում որոշակիորեն խմբագրումներ մտցնի: Դա կարող է անել ազգային, պետական մտածողություն ունեցող քաղաքական ուժը»,-ասաց ՀՅԴ անդամը:

ՀՀԿ անդամ Աննա Գալստյանն էլ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, որպեսզի կարողանա կյանքի կոչել այդ պայմանագիրը, մինչեւ վերջին հայը հանել Արցախից եւ Շուշին հանձնել Թուրքիային ու Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը պտմության մեջ մնալու է որպես բացառիկ դավաճան: Ինքը դեռ մի քանի ժամ ունի գրելու իր հրաժարականը, դրան այլընտրանք չկա: Իսկ հայ ժողովուրդը այդ փաստաթուղթը հետ կանչելու կարիք չունի, այդ գործընթացն իրավական չէ Հայաստանի համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ