News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հասկանում է ողջ պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ փաստաթղթի տակ՝ ելնելով իր ժողովրդի շահերից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այո, մենք տեսնում ենք Երեւանում անցկացվող ցույցերը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմությունը փորձում սպեկուլյացիա անել այս իրավիճակի շուրջ: Անկասկած, կան անկեղծ մարդիկ, որոնց համար վիրավորական է, որ ամեն ինչ ավարտվեց այս փուլում: Սակայն պատրանքները, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները պետք է դարերով մնային այն վիճակում, որը կար մեկ-մեկուկես-երկու ամիս առաջ, չպետք է լինեն: Կարծում եմ՝ պատասխանատու իշխանությունները պարտավոր էին բացատրել բնակչությանը, որ ինչ-որ փուլում ստիպված էին կարգավորել վիճակը՝ այն սկզբունքների համաձայն, որոնք, ինչպես արդեն ասել եմ, երկար տարիներ դրված են եղել սեղանին եւ, իմ կարծիքով, իդեալական ուղի են հարթել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի առանց արյունահեղության ու տարածաշրջանում որեւէ մեկի, առաջին հերթին՝ Ղարաբաղի հայերի ու Ղարաբաղում ապրող այլ էթնիկ փոքրամասնությունների անվտանգությանը վնաս հասցնելու: Եվ, իհարկե, տրանսպորտային, տնտեսական բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է մեծ եւ դրական դեր ունենա տարածաշրջանի վերածնման, ներառյալ՝ Հայաստանի տնտեսության համար, որը մյուսներից ավելի շատ է տուժել Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով տրանսպորտային եւ առեւտրային կապերի խզման պատճառով»,-ասել է Լավրովը:

«Այժմ ըստ համաձայնության, որն ուժի մեջ է մտել, այդ կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի, պետք է տրանսպորտային կապ հաստատվի Հայաստանի գործընկերների հետ: Վստահ եմ, որ եթե մենք կատարենք բոլոր պայմանավորվածությունները, բոլորը շահեկան դիրքում կլինեն: Երեկ նախագահ Պուտինը շփվել է Հայաստանի վարչապետի հետ, իսկ այսօր առավոտյան խոսել է արտաքին գործերի նախարարի հետ: Համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է ողջ պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ փաստաթղթի տակ՝ ելնելով իր ժողովրդի շահերից, եւ համոզված եմ, որ այդ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի: Ամեն դեպքում, ես տեսնում եմ Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հասկանում են՝ ինչ է տեղի ունենում, եւ դրանից ճիշտ եզրակացություններ են անում»,-հավելել է Լավրովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ