News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բացի ռուս խաղաղապահների և թուրքի բարի խոսքից, Արցախի համար հարկավոր է տարածքային անվտանգության երաշխիք, որը ռազմավարական տարածքները զիջելու դեպքում չի լինի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ կամավորական ջոկատի անդամ Գևորգ Բաղդասարյանը։ Վերջինս ռազմաճակատ է մեկնել պատերազմի առաջին օրը  «Դաշնակցության» կամավորական առաջին վաշտի կազմում։ Գևորգը, ով վիրավորվել էր Արցախի հյուսիս–արևելքում գտնվող Վարագաթաղ կոչվող բարձունքը ազատագրելիս և տեղափոխվել Երևան, ապաքինվելուց հետո դարձյալ մեկնել է Արցախ և միացել Արցախի հերոս Կարեն Ջավալյանի (Քյոխ) հրամանատարությամբ գործող ՀՅԴ մարտական ջոկատին։

Գևորգը այս օրերին ականատես է եղել, թե ինչպես է պատերազմական ծանր օրերին 45 օր գյուղն ու քաղաքը չլքած բնակչությունը հեռանում Արցախից։

Նրա խոսքով՝ Դաշնակցության առաջին վաշտը պատերազմի ընթացքում տվել է 27 զոհ և 50-ից ավել վիրավոր։

«Այս պահին էլ մեր կուսակցության մարտական ջոկատի 100 կամավորեր առաջնագծում են՝ Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հրամանատարության ներքո։ Քյոխին  վստահված տարածքները՝ Քարվաճառ, Եղնիկներ, Օմար, միակն են ամբողջ Արցախի տարածքում, որտեղ թշնամին չի կարողացել մոտենալ՝ չնայած բազմաթիվ փորձերին։ Այս պահին այդ անառիկ շրջանները, որտեղ 45 օրում թշնամին որևէ առաջխաղացում չի ունեցել, ըստ այդ փաստաթղթի՝ պետք է հանձնենք Ադրբեջանին, իսկ արցախահայությունը պետք է դուրս գա»,–ասաց նա։

Հարցին, թե առկա երաշխիքները բավարա՞ր են, որ արցախցիները վերադառնան այն բնակավայրեր, որոնք համաձայնագրով մնացել է,  Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց.

«Բացի ռուս խաղաղապահների ու թուրքի՝ թշնամու բարի խոսքը, պետք է նաև տարածքային անվտանգության երաշխիք, որը տարածք զիջելու դեպքում չկա։ Ինչո՞ւ ենք զիջում տարածք, որտեղ թշնամին առաջխաղացում չունի։ Իսկ որ ամենացավոտն է, ինչո՞ւ ենք թշնամուն տալիս միջանցք։ Եթե մտածում եք, որ այս զիջումներն անելով խնդիրը կկարգավորվի և Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատենք, ապա դա բացառված է։ Իսկ պատմությունը մեզ միշտ սովորեցրել է, որ թուրքի սատկածն է լավը, իսկ մենք եթե այս  տեմպերով շարունակենք, վաղը Ադրբեջանը կամ Թուրքիան կսանձազերծեն հերթական պատերազմը, որի նպատակը կլինի Սյունիքը։ Մենք իշխանափոխություն ենք պահանջում ոչ թե իշխանության գալու համար, այլ փորձելու՝ վերանայել պայմանագրի որոշ կետեր տարածքների մասով և եթե տարածքային զիջումներ են լինելու դրանց ժամկետների առումով էլ գոնե փոփոխություն կլինի»,–ասաց նա՝ հստակեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն կարող է լինել։

«Մեր պատկերացմամբ թեկուզ նոր՝ ժամանակավոր իշխանությունների միջոցով հնարավոր է բանակցել Ռուսաստանի հետ։ Անգամ ռուսական լրատվամիջոցներն են խոսում Նիկոլ Փաշինյանի հանդեպ անվստահության մասին, նրա վարած կուրսի մասին»,–ասաց նա։

Անդրադառնալով մատակարարման և այլ խնդիրների, Գևորգն ասաց.

«Պատերազմի ընթացքում խոսում էին սննդի պակասի և այլնի մասին, բայց հրետակոծության ժամանակ, բնականաբար սննդի հարցը կարևոր չէ, սրա հետ կապված պետք չէր աղմուկ բարձրացնել, որ չկա. պատերազմում սոված էլ ենք մնում, ծարավ էլ, դա նորմալ է, շատ խնդիրների մասին են բարձրաձայնել, բայց հիմնականում, մինչև վերջ մեր թիկունքը ամուր կանգնած է եղել բանակի մեջքին՝ ով ինչ կարողացել արել է բանակի համար, շատ խնդիրներ պետք է լուծված լինեին մինչև պատերազմը՝ հանդերձանք, զինամթերք և այլն... Սրանց մասով էլ, կարծում եմ, բանակի ղեկավարությունը և ապագա իշխանությունը գնահատականը կտա և բոլորը պատասխանատվություն կկրեն»։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ