News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դավաճանության համար կշտամբանքներն առ այն, որ Ռուսաստանն իբր էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, բացարձակապես անհիմն են: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը RT հեռուստաալիքին հրապարակված հարցազրույցում:

«Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են»,- պատասխանել է Պեսկովն այն դիտողությանը, թե իբր Ռուսաստանի Դաշնությունն էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, իսկ որոշ հայեր Ռուսաստանի դիրքորոշումը արպես դավաճանություն են որակում:

Մոսկվան թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի բարեկամներ է համարում, ասել է Պեսկովը: «Իհարկե»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին` արդյո՞ք Մոսկվան շարունակում է միաժամանակ բարեկամ համարել եւ Ալիեւին, եւ Փաշինյանին: 

«Միայն այս վերաբերմունքը, միայն այն փաստը, որ Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ (մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ, մենք ՀԱՊԿ-ում ենք, Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել), եւ նույնը ադրբեջանցիների հետ է, եւ մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունն Ադրբեջանի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի հետ թանկ է մեզ համար, միայն այս մոտեցումը թույլ տվեց հենց Ռուսաստանին անաչառ միջնորդի դեր խաղալ [Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում]»,- ընդգծել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ձեւակերպումներ, որոնց ընդունումը մի քանի տարի առաջ թույլ կտար խուսափել արյունահեղությունից։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությանը նախորդել են «երկար տարիներ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների եւ առաջին հերթին Ռուսաստանի կարգավորման ինչ-ինչ ձեւակերպումներ առաջարկելու փորձերը»։

«Այդ ձեւակերպումները գոյություն ունեին, դրանք լավ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չեն գործել,- ասել է Պեսկովը։ - Եթե դրանք իրականացվեին, անգամ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունահեղ պատերազմը չէր լինի եւ կհաջողվեր խուսափել հազարավոր հայ երիտասարդների եւ երիտասարդ ադրբեջանցիների զոհվելուց»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ