Ղարաբաղում Միջգերատեսչական հումանիտար կենտրոնի ստեղծման համակարգումը հանձնարարվել է ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի վերաբերյալ հրամանի տեքստը ներկայացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Միջգերատեսչական կենտրոնի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող կազմակերպչական եւ այլ հարցերի լուծումը հանձնարարված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը»,-ասված է փաստաթղթում: